HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում մեքենաների շարասյուն է կուտակվել

Արդեն 12 ժամ է` փակ է Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ժանապարհահատվածը: Գորիսի «Ճանշին» ձեռնարկությանը դեռեւս չի հաջողվում բացել ուժեղ քամու հետեւանքով ձյան հաստ շերտով փակված ճանապարհը:  Գորիսի «Ճանշինից» «Հետքին» տեղեկացրին, որ մայրուղու այդ հատվածը փակ է առավոտյան ժամը 4-ից, իսկ այս պահի դրությամբ տվյալ հատվածում ձյան շերտը կես մետրից ավելի է: Աշխատում են բոլոր 8 տեխնիկաները, բայց ձյունը մաքրող մեքենաներին դեռեւս չի հաջողվում բացել ճանապարհը: Նրանց աշխատանքին խանգարում է քամին. այն պարբերաբար ձյուն է լցնում մաքրվող ճանապարհներին: Պատասխանատուները դժվարանում են ասել, թե երբ կհաջողվի բացել այն: Այժմ ճանապարհին հարյուրավոր մեքենաների շարասյուն է կուտակվել:  Երեւանից, Մեղրիից ու Կապանից չի թույլատրվում մեքենաների հոսքը դեպի Սյունիքի մարզ և հակառակ ուղղությամբ: Միջպետական մայրուղու Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը նախորդ տարիներին էլ  պարբերաբար փակվում էր, բայց, ըստ պատասխանատուների, այս տարվա ընթացքում սա առաջին դեպքն էր: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter