HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիս-Սիսիան ճանապարհահատվածն արդեն միակողմանի երթևեկելի է

Վաղ առավոտից` ժամը 4-ից, ձնաբքի հետեւանքով փակված Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան ճանապարհահատվածն արդեն միակողմանի բաց է: Ժամը 17:00-ի սահմաններում հաջողվել է միակողմանի երթեւեկություն ապահովել, որից հետո կուտակված մեքենաները զիջումներով վերջապես տեղաշարժվեցին: Բայց այս պահին դեռեւս տրանսպորտային միջոցների կուտակումներ կան: Երեւանից Կապան ժամանող վարորդները հավաստում են, որ ճանապարհի երկու կողմերում 200-ից ավելի մեքենաներ էին կանգնել, իսկ «Ճանշին» ձեռնարկության տեխնիկան հազիվ կարողացավ բացել ճանապարհի մի կողմը: Տեսանելիությունը շատ ցածր է, քամին էլ պարբերաբար սարերից ձյուն է լցնում տվյալ ճանապարհահատվածում: Գորիսի «Ճանշին» ընկերությունից տեղեկացնում են, որ այս պահի դրությամբ տեղանքը դժվարանցանելի է, քամին չի դադարել, իսկ մեքենաների կուտակումները շարունակվում են: Մերի Սողոմոնյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter