HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Ճգնաժամային խումբը շատ տխուր գործունեություն է ծավալել տարածաշրջանում»

Միջազգային ճգնաժամային խումբն իր վերջին զեկույցում նշել է, որ Արցախում ինչ-որ մի գործողությունից կարող է ինքնաբուխ պատերազմ բռնկվել: Այսօրվա մամուլի ասուլիսին «Ղարաբաղ» կոմիտեի նախին անդամ Աշոտ Մանուչարյանն ասաց, որ տարածաշրջանում ինքնաբուխ պատերազմ անհնարին է:

«Դա հնարավոր է միայն, եթե Ճգնաժամային խմբին ֆինանսավորող ուժերը որոշեն, որ տարածաշրջանում պատերազմ է լինելու»- ասաց Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքերով` Միջազգային ճգնաժամային խմբի գործունեության մեջ օբյեկտիվ բան չկա, և վերջին զեկույցն էլ այդ գործունեության շարունակությունն է: «Ճգնաժամային խումբը շատ տխուր գործունեություն է ծավալել տարածաշրջանում: Նա, փաստորեն, սպասարկում է հայտնի շահեր: Փաստորեն, կարելի է ասել, նա դարձել է գործիք այն ուժերի ձեռքում, որոնցով իրականացվում է տարածաշրջանի ժողովուրդների հարստության կողոպուտը: Եվ ճգնաժամային խմբի գործունեությունը ուղղված է այդ կողոպուտը ապահովելուն, ճգնաժամային կետերը պահպանելուն»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter