HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Մահմեդական հայերն ավելի շա՞տ են, քան քրիստոնյա հայերը

«Ես զգուշացնում եմ բոլորին` Հայաստանը, հայ ժողովուրդը դառնում է արդեն երկկրոն, բառի բուն իմաստով: Կարող է պատահել` վաղը մուսուլման հայերի քանակը ավելին լինի, քան քրիստոնյա»,- այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա կարծիքով` կա «հայկական Թուրքիա», որը մենք պետք է կարողանանք վերակենդանացնել և մեր աշխարհի բաղկացուցիչ մասը դարձնել: Այդ «հայկական Թուրքիայում» բազմաթիվ հայեր են ապրում: «Հայերի քանակը, ըստ որոշ գնահատականների` 5-ից 10 մլն-ի է հասնում, և այս տարվա ընթացքում, ըստ ամենայնի, որոշ թվեր կհրապարակվեն այդ բանի վերաբերյալ: Կհրապարակվեն այնպիսի աղբյուրներից, որոնք վստահարժան կլինեն մեզ համար»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter