HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է Գրքի երևանյան 6-րդ տոնավաճառը

Փետրվարի 17-19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կանցկացվի Գրքի երևանյան 6-րդ տոնավաճառը` հայկական գրատպության 500 ամյակին և ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն ընդառաջ: Տոնավաճառին կմասնակցի հայաստանյան շուրջ 30 հրատարակիչ, որոնք կներկայացնեն վերջին տարիների իրենց լավագույն հրատարակությունները: Գրքի երևանյան 6-րդ տոնավաճառի պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 17-ին` ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան գրադարանում: Տոնավաճառի կազմակերպիչներն են Հրատարակիչների ազգային ասոցիացիան և Խնկո Ապոր անվան գրադարանը, աջակիցները` մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: Տոնավաճառի օրերին կանցկացվեն նաև հետաքրքրական միջոցառումներ 3-18 տարեկան երեխաների, պատանիների, ծնողների, մանկավարժների ու գրադարանավարների համար: Կկազմակերպվեն հանդիպումներ գրողների, մանկագիրների հետ, նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, կլոր սեղաններ, հեքիաթապատումներ, տիկնիկային և թատերական ներկայացումներ, հոգեբանի խորհրդատվություն, գրքերի նվիրատվություն և այլն: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter