HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Նախարար Արմեն Մովսիսյանը հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել

Ապրիլի 8-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին հարցում էինք ուղարկել' խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները. ե՞րբ եւ ո՞ր ընկերությանն է տրվել Սյունիքի մարզի Հալիձոր համայնքում գտնվող ոսկու հանքավայրի ուսումնասիրման լիցենզիան, ե՞րբ եւ քանի՞ տարով է «Նագին» ընկերությանը տրվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի երկաթի հանքի շահագործման լիցենզիան:

Մեր հարցերի պատասխանները նախարարության համապատասխան բաժինը կարող էր տալ հինգ րոպեի ընթացքում: Սակայն 11 օր անց նախարարության աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ստացել ենք այսպիսի պատասխան. «Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքում տրամադրված ընդերքօգտագործման հանքային իրավունքների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը գտնվում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի տրամադրման գործակալության կողմից կենտրոնացված գրանցամատյանում: Գրանցամատյանը բաց է հասարակության համար եւ Ձեր աշխատակիցները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են օգտվել դրանից»: 11 օր է պահանջվել Արմեն Մովսիսյանի ղեկավարած կառույցից' այս պատասխանը կազմելու համար:

Հայաստանում ամենակոռումպացված ոլորտը հանքարդյունաբերությունն է. կատարվող գործարքների մասին հասարակությունը ոչինչ չի իմանում, պաշտոնյաներին հանքերի ուսումնասիրման եւ շահագործման լիցենզիաներ են տալիս օրենքի կոպիտ խախտումներով, հետո սկսում են դրանք վաճառել, վերավաճառել: Տարիներ առաջ այս ամենի դեմ իբրեւ պայքարելու համար ընդերքի ոլորտը, որ գտնվում էր բնապահպանության նախարարության ենթակայության տակ, տեղափոխվեց էներգետիկայի նախարարության ենթակայությանը, նախարարության անվանումն էլ փոխվեց: Բայց այդ փոփոխությունից հետո վիճակն էլ ավելի վատացավ:

Նախարար Արմեն Մովսիսյանն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ որեւէ բան փոխել ընդերքի տրամադրման գործակալության գործելակերպում: Նման վիճակը կարծես թե ձեռնտու է նախարարին եւ բոլոր մնացած պաշտոնյաներին: Գրանցամատյանը, որի մասին նշել է նախարարության աշխատակազմի ղեկավարը, տարիներ առաջ մի ամիս չարչարվելուց հետո հնարավոր եղավ տեսնել: Այն բացառիկ «մշակութային» արժեք է' խունացած թերթերով, տարբեր գույներով, կիսատ լրացված կամ չլրացված էջերով, որից նույնիսկ գործակալության աշխատակիցները դժվարությամբ են որեւէ տեղեկություն գտնում: Բայց հստակ է, որ այս ամենը մի նպատակ ունի' հնարավորինս թաքցնել իրենց կեղտոտ գործարքները:

Մեկնաբանություններ (4)

Вартан
Армянскиий народ не понимает, что его грабят такие как Армен Мовсисян. Далековато нам до цивилизации…
Սարգիս
Արմեն Մովսիսյանը իր հիմնական փողը աշխատում է էներգետիկայից, նա ՀԷԿ-եր ունի բազմաթիվ եւ հանքարդյունաբերությունն առայսօր Վարդան Այվազայանի ձեռքում: Ընդերքի այդ վարչությունը նաեւ զբաղված է ինֆորմացիա ծախելով եւ լիցենզիաներ վաճառելով: Հրանուշ Հակոբյանի եբայրն է հիմանական խաղացողներից մեկը`Կորյուն Հակոբյանը: Տարիներ առաջ նրա վրա բազմաթիվ գործեր կային, բայց հետո փակվեցին դրանք:
Սարգիս
Աննան երեւի նախարարությունից է, նախարարն է երեւի ասել աղջի վերցրու մի բան գրի: Դե էդ աղջիկն էլ իր անունը փոխելով գրել է էդ ժանգահոտ ուղեղով:
rahageets
Աննա, կեղտ ու ժանգ է ժայթքում....? կամ պարզապես մեր ներկա իրականությունը...?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter