HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ֆրանսերեն-հայերեն առաջին ծավալուն բառարանը` ժամանակակից հայերենով

«Փրինթինֆո» հրատարակչությունը լույս է ընծայել ֆրանսերեն-հայերեն բառարան, որը պարունակում է շուրջ 40.000 բառհոդված: Այն ժամանակակից հայերենով ստեղծված առաջին ծավալուն բառարանն է, որում ընդգրկված է ոչ միայն ժամանակակից ֆրանսերենի բառապաշարը, այլև որոշ հնացած բառեր և բառիմաստներ, ավելի վաղ ժամանակաշրջանների վերաբերող հատուկ անուններ և դրանցից ածանցված բառեր: Տարբեր մասնագիտությունների ոլորտում համեմատաբար լայն գործածություն ունեցող տերմինների առկայությունը բառարանում հնարավորություն է տալիս վերծանելու նաև միջին բարդության մասնագիտական տեքստերը: Հեղինակները ֆրանսերենի 11 մասնագետներ են, որոնք ներկայացնում են Երևանի պետական համալսարանը և Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Բառարանի կազմության համար որպես լրացուցիչ աղբյուր հեղինակներն օգտագործել են այլ բառարաններ, որոնք հնարավորություն են տվել ճշտել ներկայացված նյութը, այն լրացնել վերջին տարիներին հայտնված նորաբանություններով: Բառհոդվածներում ներկայացվել են տվյալ գլխաբառն ընդգրկող ամենագործածական դարձվածքները, նրա փոխաբերական իմաստները, ինչպես նաև խոսակցական, ժողովրդական կամ ժարգոնային ոճերի ամենատարածված իմաստները: Բառարանը կարելի է ձեռք բերել մայրաքաղաքի «Արտբրիջ», «Բուկինիստ» և «Բյուրոկրատ» գրախանութներից:

Մեկնաբանություններ (2)

roman
բարարանն օգտակար է սովորելու համար
Hamlet
բանաստեխծություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter