HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրավիրվում են դպրոցականներ` բլոգում գրելու համար

Դպրոցական կյանքի թոհուբոհին վերաբերվող, «Ես ուզում եմ փոխել իմ կյանքը» խորագրով բլոգը հրավիրում է բարձր դասարանի աշակերտների` գրելու իրենց դպրոցական առօրյայից: Թեմաները կարող են լինել շատ տարբեր՝ սկսած սիրո պատմությունից, դրամահավաքությունից, դպրոցական բուֆետի վիճակից մինչև բռնություն` ինչպես դպրոցականների, այնպես էլ ուսուցիչների կողմից: Ստեղծագործ մոտեցումները ողջունվում են: Կա դրամական ֆոնդ` խրախուսելու համար դպրոցականների ցանկությունը` գրել լավ, հավաստի և ուժեղ պատմություններ: Ամեն ամիս լավագույն գրառման հեղինակը կստանա 10.000 դրամ պարգև: Հեղինակների հրապարակումներից լավագույնները կառաջարկվեն հայկական թերթերին: Դպրոցականները կարող են գրել նաև պատմվածքներ: Ստեղծագործելու ցանկությունը խրախուսվում է: Եթե ծրագրի ավարտին հավաքվի գոնե 10 պատմվածք, հնարավոր է, որ անցկացվի նաև պատմվածքների մրցանակաբաշխություն: Դպրոցականները կարող են գրել իրենց սեփական համակարգիչներից, սակայն հրապարակվելուց առաջ ադմինիստրատորը պարտադիր կարդալու և խմբագրելու է բոլոր գրառումները: Նախագծի ավարտին` վեց ամիս հետո, կլինի ավարտական հանդիպում, որի ժամանակ լավագույն պատմություն գրողին կտրվի ավելի մեծ մրցանակ՝ թվային ֆոտոխցիկ: Նախագիծը նախատեսված է 10 երեխա ընդգրկելու համար և հիմնականում գործելու է Երևանի դպրոցականների համար: Սակայն նոր հեղինակի գրելու ցանկությունը չի անտեսվի, իսկ մարզերից երեխաների մասնակցությունը խրախուսվում է: Եթե քեզ հետաքրքրեց բլոգում համահեղինակ լինելու միտքը, զանգահարիր (095) 92 24 48 հեռախոսահամարով կամ գրիր [email protected] էլեկտրոնային հասցեով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter