HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սոչիի հանդիպման ժամանակ որևէ հռչակագիր չի ստորագրվի

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների` մարտի 5-ին Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ Արցախի հակամարտության վերաբերյալ որևէ հռչակագիր չի ստորագրվի: Այսօր այսպիսի կանխատեսում արեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը:

«Ես դժվարանում եմ ասել` ինչ կլինի, բայց կարծես թե վերջին հանդիպման ժամանակ իրոք խնդիր էր դրվել նույն դիպուկահարների, սահմանում իրադրության մեղմման վերաբերյալ»,- ասաց Գագիկ Հարությունյանը: Նա նշեց, որ տարածաշրջանի երկրներից երկուսը` Հայաստանն ու Վրաստանն, արդեն կոչ են արել, որ հակամարտությունները լուծվեն` առանց ուժի կիրառման: «Առայժմ ամենառազմատենչը մնում է պրն Ալիևը: Եթե նա էլ ընդունի այս սկզբունքները, իհարկե, լարվածությունը բավականաչափ կիջնի»,- ասաց բանախոսը: Լրագրողներից մեկը հարցրեց, թե ի՞նչ տարբերություն` որևէ հռչակագիր կստորագրվի, թե ոչ, եթե Ալիևի հրամանով, միևնույն է, ադրբեջանցիները շարունակվում են դիվերսիաներ կազմակերպվել սահմանին: Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ քանի որ Ալիևը զորքերի գլխավոր հրամանատարն է, այն, ինչ կատարվում է սահմանին, և այն, թե այդ ամենն ինչ չափով է կատարվում սահմանին, կանխորոշված է հենց բարձրագույն հրամանատարության և ոչ թե դիրքերում գտնվող ցածր սպայական կազմի կողմից:

«Եթե նման որոշում ընդունվի, դա անշուշտ կմեղմի իրավիճակը»,- ասաց Գագիկ Հարությունյանը: Արցախի դեմ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանում հնարավոր զարգացումների վերաբերյալ փորձագիտական 2 կանխատեսում կա: Մեկ այն է, որ եթե Ալիևը պատերազմ վերսկսի, ապա հասարակությունը կհամախմբվի: Գագիկ Հարությունյանը համամիտ է մյուս տեսակտին, ըստ որի` ռազմական գործողություններ ձեռնարկելու դեպքում մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանը կպարտվի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի ադրբեջանական հասարակության ընդվզման և Ալիևի ողջ կլանի տապալման: «Այսինքն` պետք է շատ համարձակ և մի փոքր ավանտյուրիստ լինել, որ դիրքերն ամրապնդելու համար ավանտյուրա սկսի Ղարաբաղում: Հայտնի էր, որ նա թղթախաղ շատ է սիրում խաղալ: Ալիևը ժամանակին ավելի ավանտյուրիստ էր, քան հիմա»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter