HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ Վերադարձի դասական երաժշտության փառատոնի բացառիկ գործընկեր

Փառատոնին կմասնակցեն Գերմանիայից, Բելգիայից, Դանիայից, ԱՄՆ-ից ժամանած անվանի երաժիշտներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, Վերադարձի դասական երաժշտության հինգերորդ փառատոնի բացառիկ գործընկերն է:

«Վերադարձ» անվան ընտրությունը խորհրդանշում է փառատոնի նպատակը` մեկ տանիքի ներքո համախմբել հայազգի այն երաժիշտներին, ովքեր վերջին երկու տասնամյակների ընթացքում հեռացել էին հանրապետությունից: 

«Երաժշտությունը կյանքի, սիրո, բարության և աստվածայինի հայտնությունն է: Հինգ տարի շարունակ, այս փառատոնը համախմբում է աշխարհի տարբեր հատվածներից` կարոտի ճանապարհով հայրենիք եկող հայորդիներին: Ուրախ ենք  լինել դասական երաժշտության այս փառատոնի կողքին, որը հնարավորություն է տալիս բացահայտելու մեր ստեղծագործ էությունը, գնահատելու ազգի մշակութային  ներուժը և երազելու գեղեցիկ ապագայի մասին»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Փառառոնը կազմակերպիչն է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը: Փառատոնին կմասնակցեն Գերմանիայից, Բելգիայից, Դանիայից, ԱՄՆ-ից ժամանած անվանի երաժիշտներ: 

Վերադարձի դասական երաժշտության փառատոնը համարվում է Հայաստանի մշակութային կյանքի ամենանշանավոր իրադարձություններից մեկը: 

Հանդիսանալով հասարակության մաս ու Հայաստանի առաջատար բջջային օպերատոր, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախանձախնդիր է հայ և համաշխարհային դասական երաժշտության պրոպագանդմանը, ինչպես նաև տարբեր երկրներում ստեղծագործող հայ արվեստագետների հյուրախաղերի կազմակերպմանը` Մայր Հայաստանում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության հիմքում հայկական մշակույթին աջակցելու առաքելությունն է: Ընկերությունն օգնության ձեռք է մեկնում հայկական մշակույթի այնպիսի ուղղությունների զարգացմանն ու պահպանմանն ուղղված ծրագրերին, ինչպիսիք են երաժշտությունը, պարը, թատրոնը, և այն ամենը, ինչ հանդիսանում է մեր հպարտությունը և ազգային ինքնության հիմքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter