HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են Երևանում առաջնային կանոնակարգման կարիք ունեցող խնդիրները

Այսօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Գերմանական KfW ֆինանսական համագործակցություն կազմակերպության մունիցիպալ զարգացման բաժնի պետ Արնե Գուզը քննարկել են մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր: Կարեն Կարապետյանը հյուրին ներկայացրել է մայրաքաղաքի կառավարման արդյունավետությանը վերաբերող իր մոտեցումները, ինչպես նաև բոլոր այն ծրագրերը, որոնք մայրաքաղաքում առաջնային կանոնակարգման խնդիր ունեն: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կառավարման արդյունավետության բարձրացման հարցում քաղաքապետը կարևորել է միջազգային կառույցների հետ համագործակցությունը: Արնե Գուզը հավաստիացրել է, որ իրենց ընկերությունը պատրաստակամ է քաղաքապետարանի հետ փոխշահավետ համագործակցության, մասնավորապես` քաղաքաշինության զարգացման, աղբահանության, կոշտ թափոնների կառավարման, բնապահպանության և մի շարք այլ ոլորտներում: Կարեն Կարապետյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ձևավորումը: «Ներդրումային ծրագրերի իրականացման մասով կարելի է առանձնացնել մասնավորապես աղբահանության, տրանսպորտի և առողջապահության բնագավառները»,- նշել է Կարեն Կարապետյանը` ավելացնելով, որ այդպիսով քաղաքային բյուջեի հիմնական մասն արդեն կուղղվի սոցիալական և բարեկարգման ծրագրերին: Վարկային և ներդրումային ծրագրեր ներգրավելու շրջանակում քաղաքապետը ուշադրություն է հրավիրել մայրաքաղաքի վերելակային տնտեսության բարելավման հարցին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ իր հերթին Արնե Գուզը նշել է, որ առաջիկայում KfW ֆինանսական համագործակցություն կազմակերպությունը կներկայացնի համագործակցության վերաբերյալ հստակ առաջարկներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter