HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Միքայելյան

Արմեն Մելիքյանի գիրքը կմասնակցի «Տարվա գիրք մրցանակաբաշխության» եզրափակիչ փուլին

ForeWord Reviews-ը հրապարակել է 2010 թվականի «Տարվա գիրք» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի մասնակիցների անունները:  Ներկայացնելով ավելի քան 350 հրատարակիչների` հեղինակներն ընտրվել են 1400 թեկնածու մասնակիցներից: Այս գրքերն անկախ հրատարակչության լավագույն նմուշներն են: Արմեն Մելիքյանը մրցելու է գեղարվեստական գրականության անվանակարգում: Նրա հետ միասին եզրափակիչում են եւս 13 հեղինակ: Մրցանակակիրների անունները հայտնի են դառնալու այս տարվա հունիսին Նյու Օրլեանում տեղի ունեցող ամենամյա կոնֆերանսի հատուկ ծրագրի ժամանակ: Մրցանակակիրներին ընտրելու են իսկական դատավորները` աշխատող գրադարանավարներ եւ գրավաճառներ, ովքեր առջեւի գծում են` ամեն օր աշխատելով մշտական գնորդների եւ հաճախորդների հետ: Լոս Անջելեսաբնակ Արմեն Մելիքյանի «Ճանապարհորդություն դեպի Վիրջիլենդը» ոչ կոմֆորմիստական վեպ է, որը տալիս է մարդկային փոխակերպման յուրօրինակ տեսլական: Ճանապարհորդություն դեպի Վիրջիլենդը հեղինակի դեբյուտային վեպն է: ForeWord Reviews-ի թիմի առաջատար անդամներից Լեյա Մենվոլը նկարագրել է «Ճանապարհորդություն դեպի Վիրջիլենդը» որպես «կլանող, նրբաճաշակ ստեղծված գիրք, աշխարհի եւ նրա բնակիչների մասին խստաբարո, ոչնչացնող մեկնաբանություն»: Մենլովը հավելում է,- «Մելիքյանի գրելու ապշեցուցիչ տաղանդը եւ աշխարհի պատմությունը այլ կերպ պատկերելու ունակությունը ստեղծում է հետաքրքիր ու կլանող ճանապարհորդություն պատերազմող կրոնների, մշակույթների, սեռերի եւ դրանցից յուրաքանչյուրի ետեւում թաքնված պատմությունների եւ իմաստների մեջ: Մելիքյանը զարմանալի հեղինակ է, ով ողբերգության եւ հումորի միջոցով սովորեցնում է իր ընթերցողին աշխարհի եւ մարդկանց մասին»: ForeWord Reviews-ի Տարվա գիրք մրցանակաբաշխությունը հիմնադրվել է, որպեսզի օգնի հրատարակիչներին ավելի մեծ ուշադրություն սեւեռելու իրենց լավագույն գրքերի վրա, ինչպես նաեւ գրադարանավարների եւ գրավաճառների տեսահորիզոնում պահի անկախ հրատարակիչների եւ նրանց հեղինակների գրական եւ գրաֆիկական ձեռքբերումները: ForeWord Reviews-ը 1998 թվականից ընթերցողների, գրավաճառների, գիրք գնողների, ոլորտի մասնագետների, գրադարանավարների համար հրատարակչական ոլորտի ամենահարգված տպագիր ամսագիրներից եւ օնլայն ռեվյուների աղբյուրներից մեկն է: ForeWord-ը լույս է տեսնում տարին 6 անգամ եւ ամեն համար հասնում է 26000 գրադարանավարների եւ գրավաճառների: Որպես փոքր եւ անկախ հրատարակիչների համար ամփոփումների աղբյուր, ForeWords-ը մեծ ազդեցություն ունի գրավաճառների եւ գրադարանավարների գնելու որոշումներ կայացնելու վրա ողջ ԱՄՆ-ի ու Կանադայի տարածքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter