HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` Ռոբերտ Քոչարյանի պահանջարկը չկա

Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի եւ իր երազած Հայաստանի մասին «Հետքի» հետ զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը

Պարոն Կարախանյան, վերջերս քաղաքական ակտիվություն է ցուցաբերում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա նույնիսկ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին է խոսել եւ իր վերադարձի համար նշել 3 պայման: Այսօր կա՞ն այդ երեք պայմանները:

Դժվար հարց եք տալիս: Ինքը նշել էր այդ պայմանները եւ սպասում էր, որ համոզվի` դրանք կա՞ն, թե՞ չկան: Առաջին պայմանը տնտեսական անկումն էր ու դրա հետեւանքով արտագաղթի ծավալների աճը, իսկ մնացած երկուսը, որ եթե պահանջարկ լինի հասարակության կողմից, եւ ինքը վստահ լինի, որ երկիրը այդ վիճակից կարող է հանել, այդ դեպքում միայն կվերադառնա մեծ քաղաքականություն, կարծում եմ` վերջին երկու հարցերը հենց իր մոտ են եւ որոշ ժամանակ անց իրենից պետք է հարցնել: Ինչ վերաբերում է պահանջարկին, ապա այն ինչ-որ ձեւով պետք է դրսեւորվի: Ասենք, պիտի ասեն` պարոն Ռոբերտ Քոչարյան, եկեք ղեկավարեք, որովհետեւ մենք այսօր այս վիճակում ենք, եւ երկիրը կործանման է գնում:

Իսկ Ռոբերտ Քոչարյանի պահանջարկն այսօր կա՞:

Ես չեմ կարծում, որ նրա պահանջարկը կա: Երեք նախագահների ղեկավարման տարիներին էլ ես եղել եմ ակտիվ քաղաքական դաշտում եւ պիտի ասեմ, որ այսօր բավականին դրական գործընթացներ են գնում, եւ եթե ներքին լարումները չլինեն, ժամանակի եւ տարածության մեջ կարող ենք ստեղծել մեր ուզած Հայաստանը, իհարկե` ոչ միանգամից:

Իսկ ի՞նչն է խանգարում մեր ուզած Հայաստանը ստեղծելուն:

Նախ` հիմքերից եկած որոշ սխալներն են մինչ օրս իրենց զգացնել տալիս: Հասարակությունն էլ դեռ չի ընկալում անկախության այն կարեւորությունը, որ ընտրությունների ժամանակ իր ձայնը, իր երեխաների ապագան չվաճառի:

Բայց ձայն վաճառելու առաջարկը միշտ անում են իշխանությունները:

Կարծու՞մ եք:

Այդպես չէ՞:

Ճիշտն ասած` արդեն որերորդ անգամն է` ընտրություններին մասնակցում եմ Ավանի տարածքում եւ նման բան չեմ տեսել: Ես իշխանությունների հետ եմ եղել եւ չեմ տեսել, որ իշխանությունները որեւէ ձեւով ձայն տալու համար կաշառեն քաղաքացուն:

Այդ դեպքում քաղաքացին ու՞մ է վաճառում իր ձայնը:

Դժվարանում եմ ասել: Բայց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կլինեն մարդիկ, հեղինակություններ, որոնք կարողանում են իրենց փողը, «հեղինակությունը» օգտագործել եւ գտնել անպաշտպան մի մարդու, որը հացի խնդիր ունի, եւ կորզում են այդ ձայնը: Կոնկրետ հրահանգ... դժվարանում եմ ասել: Նորից եմ ասում, ես Ավանում եմ եղել, այնտեղ եմ ապրում եւ նման բան չեմ տեսել: Միգուցե այնտեղ այլ հանգամանքներ կան` Անդրանիկ Մարգարյանն է այնտեղ ապրել, հեղինակություն ուներ, եւ այդ սերն ու հարգանքն է եղել պատճառը, որ նման բաներ չկան:

Կա ձեւավորված հասարակական կարծիք, որ Ռոբերտ Քոչարյանն այս տարիներին երբեք չի հեռացել քաղաքականությունից եւ մինչ օրս մեծ ազդեցություն ունի Սերժ Սարգսյանի վրա: Որքանո՞վ են հիմնավոր այդ կարծիքները:

Կարծում եմ` հարցը իրականությունից հեռու է, որովհետեւ կոնկրետ ես, լինելով Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ եւ հաճախակի շփվելով նախագահի հետ, նման բան չեմ զգացել: Իմ անցած կյանքի փորձով, տարիքով եւ բջիջներիս զգացողությունով էլ այդպիսի բան չեմ զգացել: Ռոբերտ Քոչարյանը 10 տարի եղել է երկրի նախագահը, եւ որեւէ մեկը չի կարող դա հերքել: Ինչ-որ ձեւով նա կարող է խորհրդի կարգով կամ այլ ձեւով անդրադառնալ այսօրվա թե ներքին, թե արտաքին քաղաքականությանը, չեմ բացառում, ուղղակի ներկա չեմ եղել: Բայց որ Սերժ Սարգսյանի վրա ազդեցություն է ունեցել` բացառում եմ:

Իսկ որոշ հարցեր քննարկելու, Ձեր ասած` խորհուրդներ տալու նպատակով Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպումներ ունենու՞մ են:

Դժվարանում եմ ասել: Երբեմն որոշ միջոցառումների ժամանակ տեսնում եմ միասին, բայց չեմ կարող ասել` առանձնազրույցներ, հանդիպումներ ունենու՞մ են, թե՞ ոչ, տեղյակ չեմ:

Վերջերս ցավով էիք արձագանքել, որ հնարավոր է Ձեր անունը չներառվի Հանրապետականի գալիք համամասնական ցուցակում: Ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ այդպես արձագանքեցիք:

Ես արձագանքել եմ դրան, բայց վերջում լրագրողներից մեկին մի նախադասություն էի ասել, որը չէր հրապարակել: Ասել էի` անկախ նրանից, թե ես ոնց եմ մտածում, երբ ինձ ասում են` պատգամավոր չես լինելու, պարելու եմ, թե տխրելու եմ, բոլոր դեպքերում կուսակցության խորհուրդն է որոշում` նախագահի գլխավորությամբ: Սա է խնդիրը: Իսկ ի՞նչ ես կարծում, որեւէ մեկը ուրախությամբ կընդունի՞, որ իրեն ասեն` դու չես լինելու, սա մարդկային բան է: Կամ ասում են` քո զբաղեցրած գործից պիտի հեռանաս, քանի որ գտել ենք, որ քո տեղը ուրիշ մարդ պիտի աշխատի, այն պարագայում, երբ գտնում եմ, որ թե մտավոր, թե հոգեւոր, թե ֆիզիկական ուժեր ունեմ եւ կարող եմ աշխատել: Բայց բոլոր դեպքերում վերջում ավելացնում եմ, որ սա թիմային որոշում է, եւ թիմն էլ որոշելու է:                                

Մեկնաբանություններ (4)

Нелли
Кочарян не просто нужен Армении, он ей необходим, и это легко понять, наблюдая, как реагируют на его возможное возвращение в политику те, кто на протяжении многих лет разваливает страну и доводит народ до нищенского состояния. Говоря народ, я имею в виду честную его половину, ту, что зарабатывает на хлеб насущный собственными потом и кровью.
haykUS
Tchkuti eghunga naek. Esa mer deputati makardaka? Nuin Serziki makardakna.
ara
deputatin harir che an@ndhat chem carox asel barer@. Kam chgitem barer@. Ba inchi es gnacel deputat darcel vor chgites? @ntercox@ harcazruycic haskanum e, vor mard@ xusapum e patasxaneluc. Ba sa vayel ban a? Deputat jan riskov xosir, haskanum em vor text nex e, bayc gone xosqi mej risk petq e lini, ba exav?
Gagik
GTNUM EM VOR KOCHARYAN@ HAYASTANUM ANELU BAN CHUNI

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter