HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանն ու Բուխարեստը համաձայնագիր կստորագրեն

Երևանի և Բուխարեստի միջև երկկողմ գործակցության հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Պրունարիուի  հանդիպման ժամանակ:
Քաղաքապետը դեսպանին տեղեկացրել է, որ Բուխարեստի քաղաքապետի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ներկայում աշխատանքներ են տարվում  Երևան և Բուխարեստ քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագծի նախապատրաստման ուղղությամբ. «Համագործակցության ցանկացած հրապարակ նպաստավոր միջավայր է ստեղծում փորձի փոխանակման, գործարար կապերի ամրապնդման և համատեղ ծրագրերի իրականացման առումով»,- նշել է քաղաքապետը` ավելացնելով, որ Երևանի քաղաքապետարանը փոխգործակցության առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Բուխարեստի քաղաքապետարան:
Քաղաքապետ Սորին Օպրեսկուն  պատրաստակամություն է հայտնել այցելել Երևան և տեղում քննարկել գործնական հետագա քայլերի իրականացման հետ կապված հարցերը: Կրինա Պրունարիուն իր աջակցությունն է առաջարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրեր գտնելու հարցում:
Հյուրի խնդրանքով Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաև մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջիկա ծրագրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter