HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Դանիելյան. «Նուբարաշենի աղբավայրի խնդիրը շատ լուրջ է»

Բնապահպան Կարինե Դանիելյանը նշում է, որ Նուբարաշենի աղբավայրը վտանգ է ներկայացնում ոչ միայն Երևանի, այլև ամբողջ Արարատյան դաշտի և շրջակա գյուղերի համար, որովհետև աղտոտվում են թե' ստորգետնյա, թե' վերգետնյա ջրերը, ակտիվանում են նաև սողանքները: Բնապահպանը կարծում է, որ այդ խնդիրն ինքնուրույն լուծել քաղաքն ի վիճակի չէ, դա կառավարության խնդիրն է, որովհետև մեծ ու լուրջ հարց է:

«Մասնագետներն անհանգստանում են, որ ուսումնասիրությունների փուլը շատ է երկարում, բավականին ժամանակ է անցել, և անհրաժեշտ է օպերատիվ ու ռազմավարական միջոցառումներ իրականացնել»,- կարծում է Կարինե Դանիելյանը: Առաջարկություն է արվել հնարավորինս իզոլացնել աղբավայրը, բայց դա հարցի վերջնական լուծում չէ, այլ ժամանակավոր խնդիր է:

«Բոլոր դեպքերում աղբավայրն այնպիսի վիճակում է, որ այդ թույները պետք է դուրս բերվեն և ոչնչացվեն: Այստեղ մեթոդի խնդիր է, գումարի խնդիր է և այլն: Բայց որ պետք է արագացնել գործընթացը` դա ակնհայտ է»,- ասում է Կ. Դանիելյանը: Բնապահպանը վկայակոչում է արված ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս, որ գնալով շրջակա միջավայրի աղտոտվածությունն ընդլայնվում է և արդեն հասնում է Երևանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter