HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ աշխատանքից չի ազատվում Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենը

Էջմիածնի թիվ 2 դպրոցի տնօրենին պաշտոնից չհեռացնելու պատճառը նրա Հանրապետական կուսակցության անդամ լինել-չլինելու հետ կապ չունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Սուսաննա Նազարյանին աշխատանքից չհեռացնելու պատճառը նրա` Հանրապետական կուսակցության անդամակցելու հանգամանքը չէ: Նա հավելեց, որ այդ գործն արդեն իրենց լիազորությունների դաշտում չէ, քանի որ քրեական գործ է հարուցված: «Կպաշտոնավարի՞ այդ տնօրենը, թե՞ չէ` կախված է երկու հանգամանքից. առաջինը` քրեական գործի ընթացքից, երկրորդը`մեր վերջնական դիրքորոշումից, արդյոք այս բոլոր պատմություններից հետո այնտեղ դեռ կա վստահության մթնոլորտ»,-մանրամասնեց ԿԳ նախարարը: Արմեն Աշոտյանը նշեց, որ անցյալ տարի, ինչպես նաև այս տարվա սկզբին, բազմաթիվ տնօրեններ են աշխատանքից հեռացվել, որոնց ճնշող մեծամասնությունը Հանրապետական է եղել: «Հանրապետական տնօրենը կամ ուսուցիչը պետք է էլ ավելի պարտավորված լինի` այս փուլում գոնե ավելի լավ աշխատելու, որովհետև իր կուսակից նախարարի ոլորտում է նա աշխատում: Այսինքն` նա պետք է ինձ օգնի, ոչ թե խանգարի»,- իր նեղ կուսակցական կարծիքն արտահայտեց Արմեն Աշոտյանը: Սուսաննա Նազարյանն այս փուլում դեռ չի մասնակցել տնօրենների քննություններին: Հաջորդ փուլը կմեկնարկի ապրիլիմեկից, իսկ վերջին փուլը` օգոստոս–սեպտեմբերին կլինի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter