HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտի վերաբերյալ հայցադիմումը կքննվի վաղը

Վաղը` ժամը 11:00-ին, Վճռաբեկ դատարանում տեղի կունենա «Էկոդար» հասարակական կազմակերպության բողոքի քննությունը: Բողոքը ներկայացվել էր 2010թ. ապրիլի 26-ին` ընդդեմ Վարչական դատարանի 2010թ. մարտի 24-ին կայացած որոշման, որով մերժվել էր Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցումը պահանջող հայցադիմումը: Վարչական դատարանը պատճառաբանել էր, որ հասարակական կազմակերպությունն իրավունք չունի դատարանում էկոլոգիական իրավախախտումներ վիճարկել: Վարչական դատարանը նախկինում հայցադիմումը վարույթ չէր ընդունել նույն պատճառաբանությամբ: Դրանից հետո «Էկոդարը» դիմել էր Վճռաբեկ դատարան, որն էլ Վարչականին ստիպել էր քննության առնել հայցադիմումը: Թեղուտի պաշտպանության խումբը հիշեցնում է, որ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն, քննելով հայաստանյան երեք ՀԿ-ի դիմումը` Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ որոշումների գործընթացների առնչությամբ, 2010թ. դեկտեմբերի 17-ի իր որոշմամբ եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը ձախողել է Կոնվենցիայի իրականացումը մի շարք դրույթների մասով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter