HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ` ապրիլի 9-ին

Ապրիլի 9-ը Երևանում հայտարարված է համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակի օր: Քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է, որ կանաչապատման աշխատանքների կազմակերպումը պետք է լինի համակարգված և իրականացվի բոլոր վարչական շրջաններում: «Անհրաժեշտ է ներգրավել բոլորին, և կարևոր է, որ այն ինքնանպատակ չլինի: Պետք է ապահովել նաև այդ ծառերի հետագա խնամքը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Նա շնորհակալություն է հայտնել Երևանի ոստիկանությանը վերջերս իրականացված ծառատունկից հետո արձանագրված նորատունկերի գողությունների դեպքերին արագ արձագանքելու և մեղավորներին բացահայտելու համար: Ըստ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության` Կարեն Կարապետյանը խիստ և հետևողական վերահսկողության պահանջ է դրել վարչական շրջանների ենթակայության սոցիալական ծառայությունների աշխատանքի նկատմամբ: Նա ընդգծել է, որ այս հարցում որևէ բողոք անարձագանք չպետք է մնա, և հանձնարարել է ընտրանքային ստուգումներ անցկացնել: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի սանմաքրման վիճակը պետք է սկզբունքորեն փոխվի: Պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարվել է ավելի մեծ ուշադրություն դարձնել փողոցների և բակերի մաքրման աշխատանքներին: «Շատ գործառույթներ կան, որտեղ ակնհայտ են մեր բացթողումները, բայց կան նաև թերացումներ, որոնք ուղղակիորեն պայմանավորված են մեր համաքաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքով»,- նշել է քաղաքապետը: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ վարչական շրջանների ներկայացված առաջարկությունների հիման վրա կազմվել է Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, աղբահանության վճարների հավաքագրման աշխատանքների բարելավման միջոցառումների ծավալուն ծրագիր: Անդրադառնալով Երևանի աղբահանության խնդրին` Կարեն Կարապետյանը նշել է. «Մաքուր և բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարևոր է նաև յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքն իր քաղաքի նկատմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter