HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դպորցական բլոգ»-ի գլխավոր մրցանակը ստացավ դիլիջանցի դպրոցականը

«Դպրոցական բլոգ» ծրագրի գլխավոր մրցանակ ստացավ դիլիջանցի դպրոցական Ռոբերտ Պետրոսյանը: Այն նեթբուք էր:

«Դպրոցական բլոգը» մեկնարկել է մարտի սկզբից`աշակերտների միջոցով բարձրաձայնելու դպրոցական կյանքում առկա խնդիրները: Այն հայկական էլեկտրոնային դաշտում գործող մի  նախագիծ է, երբ բլոգում հեղինակները հենց երեխաներն են: Նրանք ծրագրի ընթացքում տեխնիկապես կրթվել են ու բլոգինիգի միջոցով խոսում են իրենց հուզող հարցերի մասին. ուսուցիչ-աշակերտ հարաբերություններ, բռնություն, դրամահավաքություն, ավագ դպրոց, խտրականություն գնահատականների հարցում, սեր, ընկերություն և բազմապիսի այլ թեմաներ, որոնք արդիական են դեռահասին բնորոշ տարիքին:

Ծրագրում ընդգրկվել են 10 դպրոցականներ Էջմիածնից, Ալավերդիի երեք համայնքներից, Դիլիջանից, Մարտունիից և Երևանից, իսկ հաջորդ փուլին մասնակցելու համար դիմում են նոր դպրոցականներ:

Կարճ ժամանակում բլոգը լայն ճանաչում ձեռք բերեց համացանցում` գրանցելով ամսական 8000-10.000 այցելու և ստանալով Google որոնողական համակարգի PR5 հանրաճանաչության  հեղինակավոր գործակից: 6 ամսվա ընթացքում բլոգն ունեցել է 80.000 այցելություն:

Բլոգում գործում է նաև հոգեբանի և իրավական էջեր, որոնք վարում են մասնագետ հոգեբանն ու լրագրողը: Նրանք գրառումներ են անում դպրոցական տարիքին բնորոշ իրավական և հոգեբանական խնդիրների մասին և կոնկրետ լուծումներ առաջարկում երեխաների առաջ քաշած խնդիրների առնչությամբ:

Միջոցառմանը ներկա էին բլոգի բոլոր հեղինակները, որոնց ակտիվ մասնակցությունը խրախուսելու համար նախատեսված են մրցանակներ. 6 դպրոցական ստացավ 10 հազար դրամ խրախուսական պարգև: Գլխավոր մրցանակը` նեթբուք, ստացավ Ռոբերտ Պետրոսյանը` Դիլիջանից, ով ծրագրի ընացքում եղել է ամենահամարձակ և ակտիվ բլոգերը:

Մրցանակաբաշխությունից հետո ամփոփվեց նաև պատմվածքի «Ուլիսես» մրցույթի արդյունքները, որը հայտարարվել էր «Դպրոցական բլոգ» ծրագրի շրջանակներում: Պատմվածքի մրցույթին մասնակցել են 24 հեղինակ` հանրապետության տարբեր մարզերից ու համայնքներից, ստացվել է 37 պատմվածք: Գլխավոր մրցանակը Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպն է` թարգմանչի` Սամվել Մկրտչյանի մակագրությամբ: Այն ստացավ Մանե Գևորգյանը «Բաց դուռը» պատմվածքի համար` Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից:

Մրցույթի ժյուրին պատրաստել էր «Ուլիսես» հատուկ մրցանակ, որը շնորհվեց Ռուբինա Դավթյանին` «Ծեր ձիու պատմությունը» պատմվածքի համար` թիվ 105 դպրոցից: Երեք դպրոցականների պատմվածքներ հրապարակվում են «Հետք» թերթում, իսկ մրցույթի բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր և խրախուսական պարգևներ:

«Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» քառամյա ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլնտրանքային միջոցներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Ինտերնյուս Նեթուորքը (ԱՄՆ), Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ աջակցությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter