HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճիշտը փորձելն է

«Գուցե վարչապետի անձը, իր մասնագիտական եւ կրթական հմտություններն են պատճառը, որ ավելի վատ վիճակ չէ, քան կա»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: «ՉԻ» - Փորձենք հասկանալ: Այսինքն՝ Սամվել Նիկոյանն ընդունում է, որ Հայաստանի տնտեսության վիճակը վատ է, բայց ասում է՝ եթե Տիգրան Սարգսյանի փոխարեն ուրիշը լիներ վարչապետ, «բալքիմ» ավելի վատ լիներ: Համաձայնվեք՝ անխոցելի փաստարկի է: Նույն հաջողությամբ, եթե բժիշկը բռնի ու գրիպով հիվանդի երիկամները հեռացնի, կարելի է արդարացնել այդ քայլը եւ պնդել, որ եթե ուրիշ բժիշկ լիներ, կարող էր կույրաղիքն էլ հետը հեռացնել: Իսկ ընդհանրապես չի կարելի մի ամբողջ երկրի տնտեսությունը ղեկավարել «բալքիմ» սկզբունքով: Եթե մեկը 3 տարի շարունակ փորձում է վիճակը լավացնել, ու գնալով վիճակը վատանում է, պետք է պարզապես փոխել այդ մարդուն (եւ, ի դեպ, անպայման պարզել՝ այդ մարդը հանցագո՞րծ է, թե՞ պարզապես ապաշնորհ): Դա, իմիջայլոց, բացարձակապես անվտանգ կլինի Հայաստանի համար, որովհետեւ ինչ էլ լինի՝ իրավիճակը հազիվ թե ավելի վատանա: Ավելի վատ չի լինում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter