HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ը ԶԼՄ-ների դեմ արշավն անվանում է խայտառակ

ՀԱԿ-ի հայտարարությունը Հայ ազգային կոնգրեսն արդեն մի քանի անգամ անդրադարձել է իշխանական նախկին ու ներկա պաշտոնյաների և օլիգարխների կողմից լրատվամիջոցներին ֆինանսապես խեղդելու, դրանով նրանց ու յուրաքանչյուր քաղաքացու խոսքի ազատությունը ոտնահարելու փաստին։ Այդ հնարավորությունը նրանց ընձեռվել է ներկայիս օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հեղինակած և ԱԺ ընդունած օրենսդրական փոփոխությամբ։ «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Չորրորդ ինքնիշխանություն» թերթերից հետո այսօր նույնպիսի հարվածի տակ են հայտնվել «Երկիրը», որի դեմ հայց է հարուցել ՀՀԿ-ական Տիգրան Արզաքանցյանը, և «Հրապարակը», որին դատի է տվել Ռ. Քոչարյանը։ Վերջինս, որ լրատվամիջոցներին դատի տալու գործում առաջամարտիկ է, նաև պահանջել է կալանք դնել «Հրապարակի» դրամական միջոցների և գույքի վրա, ինչը և բավարարել է դատարանը։ Կալանք է դրվել նաև «Երկիր» թերթի գույքի վրա: Մամուլը, անկախ դրա միջոցների քաղաքական և այլ ուղղվածությունից, այն ամենակարևոր հարթակն է, որտեղ իրացվում են մարդու կարևորագույն իրավունքները, որտեղ ձևավորվում է հասարակական կարծիքը, որի անգնահատելի օգնությամբ ձևավորվում է երկրի քաղաքացիական հասարակությունը։ Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է լրատվամիջոցների նկատմամբ վարչախմբի ձեռնարկած այս խայտառակ արշավանքը։ Ստոր այս մեթոդին ապավինելով՝ նրանք ակամա մատնում են ազատ խոսքի և իրենց գործունեության հանրայնացման նկատմամբ ունեցած վախը, մյուս կողմից՝ ցուցադրում սեփական էության ճղճիմությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter