HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գուցե մոռանան, չարտագաղթեն

ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել է, թե արտագաղթի հարցի շուրջ բարձրացած աժիոտաժն արհեստական է, որովհետեւ 2010-ին Հայաստանից հեռացել է ընդամենը 25 հազար մարդ: «ՉԻ»- Իրականում արտագաղթի ծավալներն, իհարկե, ավելի մեծ են, բայց խնդիրը դա չէ: Ենթադրենք` Գագիկ Եգանյանը ճիտ է ասում, եւ իսկապես էլ մեկ տարվա ընթացքում Հայաստանից հեռացել է «ընդամենը» բնակչության մեկ տոկոսը: Նշանակու՞մ է արդյոք, որ իշխանությունը պետք է թքած ունենա դրա վրա: Պատկերացրեք` պատերազմի ժամանակ պատպանության նախարարը հայտարարել է, թե «մտահոգվելու կարիք չկա, որովհետեւ վերջին ամիսներին գերի է ընկել մեր բանակի ընդամենը մեկ տոկոսը` մոտ 700 զինվոր»: Չէ, մենք հասկանում ենք, որ արտագաղթի մեղավորը Գագիկ Եգանյանը չէ, բայց մեր մեջ ասած` իշխանությունները կարող էին փոքր-ինչ ավելի լրջորեն մոտենալ հարցին: Ի վերջո, եթե Հայաստանը դատարկվի, ու՞մ են թալանելու այդ իշխանությունները: Չնայած` մյուս կողմից էլ պրն Եգանյանն իրավացի է. ժամանակին ասում էր, չէ՞, վարչապետը, որ եթե ճգնաժամի մասին քիչ խոսենք, ճգնաժամ չի լինի: Հիմա էլ երեւի պետք է արտագաղթի մասին քիչ խոսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter