HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրապարակվեց

Երեկ կեսգիշերին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետդեպարտամենտը թեեւ ուշացումով, այնուամենայնիվ հրապարակել է «Մարդու իրավունքներ-2010» տարեկան զեկույցը: Հայաստանի վերաբերյալ հատվածում խիստ կոշտ գնահատականներ կան:  Զեկույցում քաղբանտարկյալների մասին առանձին բաժին կա, որտեղ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, բազմաթիվ դիտորդների գնահատմամբ` քաղաքական դրդապատճառներով ընթացած դատավարության արդյունքում: Անդրադարձ կա մյուս քաղբանտարկյալներին եւ քաղհալածյալներին, հատկապես ուշադրություն է դարձվել Սասուն Միքայելյանի առողջական վիճակին: ԱՄՆ պետդեպարտամենտը մանրամասն անդրադարձել է Ազատության հրապարակում ընդդիմության հանրահավաքներն անցկացնելու խոչընդոտներին, մամուլի դեմ ճնշումներին, բանակում եւ ոստիկանությունում սպանություններին, ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող հետապնդումներին: Իսկ զեկույցի ներածական մասում նշվում է, որ 2008-ին Սերժ Սարգսյանը որպես նախագահ երդվել է էականորեն կեղծված նախագահական ընտրությունների արդյունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter