HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նոտարական համակարգը կազատականացվի

Վստահեցնում է նորանշանակ նախարարը

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նախարարության կառուցվածքում կատարվելիք կառուցվածքային փոփոխությունների շարքում այսօր առանձնացրեց նաեւ նոտարիատի խնդիրը: «Ինձ մտահոգում է այն հանգամանքը, որ մեր նոտարներն ամեն օր վավերացնում են միջինը 23 գործ, ինչը միջին եվրոպականից մոտ 2 անգամ ավել է: Սա նշանակում է, որ նոտարիատի առջեւ պետք է հերթեր գոյանան, դժգոհություններ առաջանան եւ այլն»,- ասում է Թովմասյանը եւ նշում, թե նոտարիատների թիվն աստիճանաբար ավելացվելու է, եւ անցնելու ենք ազատականացված նոտարական համակարգի:

«Խնդիր երկրորդ` գարծարքի կատարման ամբողջ բեռը դրված է հաճախորդների վրա` այս տեղեկանքը բեր, մյուսը բեր, սա է պակաս կամ նա: Ըստ էության, հաճախորդն իրավունք է ունենալու նոտարից պահանջել, որ գործարքի համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը հենց նոտարից վերցնի»,- հավելու է նորանշանակ նախարարը եւ նշում, որ նոտարիների ավելացումը կբերի նրանց միջեւ մրցակցության, ինչն էլ կհանգեցնի այս ծառայության համար պահանջվող գների անկման:

Թեպես հանրության մեծամասնությունն արդարադատության նախարարության հետ շփվում է վերջինիս ծառայություն մատուցող ստորաբաժանումների միջոցով, այնուամենայնիվ, Հ. Թովմասյանի խոսքերով, նախարարության գլխավոր խնդիրն օրենսդրությունն է, համ ու հոտն օրենսդրական քաղաքականության մշակումն է եւ օրենսդրության որակին հետեւելը:

«Ցավոք, միմյանց հակասող իրավական ակտեր, չգործող իրավական ակտեր, որոնք կարելի է մեկնաբանել տարբեր կերպ, մեր օրենսդրության մեջ բավականին պատկառելի տեղ են գրավում եւ, թերեւս, սրանով է պայմանավորված, որ եկող տարվա համար նախարարության գերակա խնդիր է սահմանված` վերլուծել մեր օրենսդրությունը` կոռուպցիոն ռիսկերի, քաղաքացու համար անհարկի բարդություններ ստեղծելու եւ ավելի պարզ մեխանիզմներ ունենալու տեսանկյունից»,- ասում է նորանշանակ նախարարը:

Նախատեսվում է իրականացնել 1990 եւ հաջորդ տարիների օրենսդրության գույքագրում` նշյալ հակասությունները, բյուրոկրատական քաշքշուկների համար պարարտ հող ստողծող դրույթները բացահայտելու համար:

Իբրեւ կանխարգելիչ միջոց` կուսումնասիրվեն նաեւ Եվրադատարանի այն որոշումները, որոնք նույնիսկ չեն վերաբերում Հայաստանին: Թովմասյանի փոխանցմամբ` դրանց հիման վրա մեր օրենսդրությունում կարվեն անհրաժեշտ փոփոխություններ` հետագայում խնդիրներից խուսափելու համար: «Նույնը վերաբերում է նաեւ Սահմանադրական դատարանին»,- ասում է արդարադատության նախարարը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter