HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կեչառիս»-ի մերձակայքում կատարվելիք շինարարության նախագիծը վերադարձվել է

Սույն թվականի սեպտեմբերի 22-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Մշակույթի նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկություն «Կեչառիս» պատմամշակութային համալիրի մերձակա տարածքում հասարակական սննդի օբյեկտի կառուցապատման խնդրի առնչությամբ Կոտայքի մարզպետի կողմից ներկայացրած էսքիզային նախագծի վերաբերյալ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի որոշման մասին:

Հոկտեմբերի 5-ին նախարարը պատասխան նամակով հայտնում է, որ «հասարակական օբյեկտի կառուցապատման էսքիզային նախագիծը, գործող ընթացակարգի համաձայն քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետների կողմից, եւ նախագծի փաթեթի ոչ ամբողջական լինելու, ինչպես նաեւ` պատմական միջավայրին ոչ հարիր տրված լուծումների պատճառով, այն չի դրվել քննարկման նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին»:

 

Մեկնաբանություններ (1)

mahmouzian
little more bribe to the church and the minister of culture.and they will tell us another fat lie and soon enough the restaurant will be open .add to it a massage parlor and give us the same bull shit about the all thing.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter