HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շառլ Ազնավուրի ցնցող հարցազրույցը. մաս 2

Հարցազրույցի 1-ին մասը

Նուվել դ‘Աղմենի - Ամեն դեպքում:

Շառլ Ազնավուր - Նրանք չեն ուզում ընդունել այն փաստը, որ որոշում էին կայացրել աշխարհի երեսից վերացնել մի ժողովուրդ: Եվ ուրեմն պետք չէ մոռանալ, թե ինչ է տեղի ունեցել: Բայց պետք է գնալ դեպի հույսը:

Սահմանի թուրքերը հայերին դեմ չեն: Դիարբեքիրի քաղաքապետը բացահայտ կերպով ասել է, որ այդ ճանաչումը պետք է տեղի ունենա: Նշանավոր մարդիկ կան, որ հետաքրքիր բաներ են ասում: Բայց, անշուշտ, կան նաեւ հակառակն ասողներ: Բայց թուրք ժողովուրդը շարժվում է: Նա շարժվեց Հրանտ Դինքի հուղարկավորության համար:

Նուվել դ‘Աղմենի - Իսկ Ղարաբաղի առումով ինչպե՞ս եք տեսնում իրերի դրությունը: Մանավանդ որ վտանգ կա թե այս կողմից եւ թե Թուրքիայի: Ի՞նչ խոհրուրդ կտայիք Դուք:

Շ. Ա. - Սա համալիր ծրագրի մաս է: Դա նորմալ է: Պետք է առնվազն հստակ լինել. արդյոք Ղարաբաղը պատկանո՞ւմ էր Ադրբեջանին մինչեւ Ստալինի կողմից այն նրանց նվիրելը: Արդյոք Ղարաբաղը, այնուամենայնիվ, Հայաստա՞ն է: Ոչ, այն ինքնիշխան երկիր է: Դա այդպե՞ս է, թե՞ ոչ:

Նուվել դ‘Աղմենի - Այսինքն, այստե՞ղ էլ պետք է հրաժարվել հետագա փորձերից:

Շ. Ա. - Ոչ: Պետք է ընդունել, որ Ղարաբաղը այնպիսի պետություն է, ինչպիսին կա: Անկախ, ինչպես Ադրբեջանը եւ Հայաստանը: Ես ուտոպի՞ստ եմ:

Նուվել դ‘Աղմենի - Դուք համաձայնեցնու՞մ եք Ձեր նման դիրքորոշումները հայկական իշխանությունների հետ:

Շ. Ա. - Երբ ես քննարկում եմ հայկական իշխանությունների հետ, ինձ միշտ ասում են, որ ես իրավացի եմ: Բայց նրանք ոչինչ չեն անում: Նույնը` Ֆրանսիայում: Հնարավոր չէ խոսել իշխանությունների հետ: Ինչպիսին որ նրանք լինեն:

Ես չեմ հավատում, որ Ֆրանսիան մեզ համար որեւէ բան կանի: Դա ոչնչի չի ծառայում: Թուրքիան շատ կարեւոր է Ֆրանսիայի համար: Չենք կարող դա անտեսել: Ֆրանսիայում միշտ իրենց ամենաուժեղն են ձեւացնում, բայց ընտրության պահին տարբեր է: Ֆրանսիան ոչինչ չի անի հայերի համար: Ահա սպասման 90 տարիները: Գրքեր են գրվել, տարբեր տեսակի մարդիկ են արտահայտվել` ի պաշտպանություն հայկական հարցի, եւ դրանից ոչինչ դուրս չի եկել:

Եվ դուք այսօր հրաշք եք սպասում, այն պարագայում, երբ բացառիկ խաղադրույքներ կան, որոնք մարտնչում են դրա դեմ: Կարելի է ուտոպիստ լինել, բայց պետք չէ չափազանց երազկոտ լինել: Ես չեմ երազում: Իմ կյանքն ապացուցում է, որ ես չեմ երազել: Ես աշխատել եմ: Ես քաղաքական գործիչ չեմ: Ես ոչ խելամտություն ունեմ, ոչ կուլտուրա` ասելու համար այն, ինչ հաստատում եմ: Բայց ես դա անկեղծ եմ ասում, որովհետեւ այդ եմ մտածում:

Նուվել դ‘Աղմենի - Դուք միշտ հետաքրքրվո՞ւմ եք քաղաքականությամբ:

Շ. Ա. - Ես հետաքրքրվում եմ քաղաքական այրերով եւ քաղաքական կին գործիչներով` սպասումով տեսնելու, թե ինչ են նրանք անելու: Խոստումներ, խոստումներ: Երեկ ես հյուրընկալում էի իմ ընկեր Բեսանսենոյին: Ես հարգում եմ նրան: Ես սիրում եմ նրան: Նա անկեղծ է: Նա գիշերներն է աշխատում իր թղթապանակների վրա: Այլոց մասին ես ոչինչ չգիտեմ: Նրանց ելույթներն ուրիշներն են գրում:

Նուվել դ‘Աղմենի - Դուք ավելի շուտ գո՞հ եք այս վերադարձից:

Շ. Ա. - Ես ուրախ եմ: Ես շատերի ամբարտավանությունը կոտրեցի: Նրանք, ովքեր վատ էին գրում, ժամանակ առ ժամանակ նորից փոքրիկ «բայց»-եր են դնում, բայց ավելի պակաս ընդգծված: Նրանք ինձ երբեք չեն ների վերադառնալու համար: Մահը ինձ կներեն: Բայց ես պատրաստ չեմ մեռնել: Լավ լսեք ինձ, Արա: Ես ուզում եմ, որ այնտեղ` երկրում, որն արդեն մեռնելու վրա է, իմ ժողովրդի համար մի բան տեղի ունենա: Որքա՞ն են այնտեղ: Ինձ ասում են` 2,3 մլն: Իշխանությունները մատնացույց են անում 3,6 մլն: Բայց դա ճիշտ չէ:

Շատ կարճ ժամանակում նրանց թիվը կդառնա 1 մլն 800 հազար: Եվ կիջնենք մինչեւ 1 մլն բնակչություն` մաֆիոզների ձեռքում: Այդ պարագայում պետք է հույսներս չինացիների վրա՞ դնենք երկիրը վերաբնակեցնելու համար:

Ես կուզենայի, որ յուրաքանչյուր հայ ինքն իրեն հարց տա. ի՞նչ նպաստ եմ ես բերում իմ նախնիների երկրին: Ի՞նչ եմ ես տալիս` մերժելով այս մեկը, չընդունելով այս մյուսը: Եվ ինքն իրեն հաշիվ կտա, որ ոչինչ էլ չի տալիս: Ինչպես Դուք տեսնում եք, ես ասում են այն, ինչ մտածում եմ:

Նուվել դ‘Աղմենի - Իրականում Ձեր ցանկությունը հայերին օգնե՞լն է:

Շ. Ա. - Պետք է նրանց օգնել, թուրքերին նույնպես: Մեր միջեւ դա պետք է լուծվի, որոշվի, եթե մենք կամքի տեր մարդիկ ենք:

Նուվել դ‘Աղմենի - Բայց հայե՞րը, Դուք մի փոքր գրեթե կողոպտում եք նրանց, այնուամենայնիվ: Դուք Ձեզ հաշիվ տալի՞ս եք:

Շ. Ա. - Ես իմ կյանքն անցկացրել եմ հասարակությանը կողոպտելով: Եվ մերոնց հետ նույնը չե՞մ անի: Մի օր իմ քույրն ինձ ասաց. «Դու հավատու՞մ ես, որ թուրքը կարող է քեզ սպանել»: Հայը նույնպես կարող է դա նել, նույն պատճառներով: Ես ռիսկի եմ գնում: Ես այսպես եմ տեսնում իրողությունները: Վնա՞ս եմ կրում: Գուցե: Բայց թող ինձ մի լուծում ցույց տան: Ոչ թե բողոքներ: Եվ հետո` առանց տաբուների. ես մի օր ՀՀ նախագահի հետ խոսեցի իսլամացած հայերի խնդրի մասին` ասելով, որ մի բան պետք է անել: Ամեն կողմից լքված այս մարդիկ դժբախտ են: Պետք է նրանց օգնել:

Մենք իսլամին դեմ չենք: Հայաստանում մենք 6 հրաշալի մզկիթ ունենք, որոնք փրկվել են` չնայած Ստալինի հրամանին, ով ուզում էր դրանք ոչնչացնել: Իրանն անում է անհրաժեշտը դրանք վերանորոգելու համար:

Մենք ազգ ենք: Ազգը բաղկացած է ամեն տեսակի մարդկանցից` լավագույններից մինչեւ վատագույններ, եւ ամեն կրոնի դավանող: Նորմալ է, որ ունենք քրիստոնյաներ, հրեաներ եւ մուսուլմաններ: Հայաստանը պետք է այս ուղղությամբ ընթանա, որով գնում է նաեւ Եվրոպան:

Նուվել դ‘Աղմենի - Դուք ճանաչել եք Հայաստանի երեք նախագահներին: Կարո՞ղ եք մեզ նրանց մասին պատմել:

Շ. Ա. -Ոչ, դա իմ գործը չէ: Նրանք բարի կամքի տեր մարդիկ են: Բայց երբեմն իրավիճակները փոխում են կամքը: Ամեն դեպքում, նախագահներից ոչ մեկը ինձ երբեւէ «ոչ» չի ասել: Միգուցե ես կնախընտրեի, որ ինձ դա ասեին:

Արա, այսօր ի՞նչ է նշանակում լինել հայ: Ես կուզենայի դա իմանալ: Ի՞նչ է նշանակում սփյուռքահայ: Լավ ուտե՞լ: Լավ խմե՞լ: Ունենալ սեփական բուտիկ եւ խոսել ցեղասպանության մասի՞ն: Դա՞ է հայ լինելը: Սա շատ քիչ է:

Հարցազրույցը` Արա Թորանյանի
Ֆրանսերենից թարգմանությունը՝ Լիանա Սայադյանի

Մեկնաբանություններ (5)

նպատակ
//Մենք ազգ ենք: Ազգը բաղկացած է ամեն տեսակի մարդկանցից` լավագույններից մինչեւ վատագույններ, եւ ամեն կրոնի դավանող: Նորմալ է, որ ունենք քրիստոնյաներ, հրեաներ եւ մուսուլմաններ: Հայաստանը պետք է այս ուղղությամբ ընթանա, որով գնում է նաեւ Եվրոպան: // Ոչ մի դեպքում , եվրոպան ուր ուզում է թող գնա, Հայաստանը իրավունք չունի սխալվելու.
ara baliozian
Baron Aznavour is right! Madame Justice is not blind. She has 20/20 vision – but only for her friends. During our Ottoman and Soviet periods, and today, under our own semi-sultans and neo-commissars, she has consistently ignored us.
Gevorg
Aispes petq e mtatsi amen mi hay!!!!heriq e syt hairenaser linenq.Iratesytyn e petq!!!!!!!!!!!!
ընթերցող
կարդում եմ ու համեմատում եմ Արա Բալիոզեանի հարցազրույցի հետ: սարեր -ձորեր: Կա քննադատություն, բայց այդ ամենն արվում է սրտավացությամբ, մտածելու ու խորհելու տեղիք է տալիս ամէն մի նախդասությունը, իսկ էդ Արա Բալիոզյանը իսկը ֆաշիստ էր որ կար, հետո էլ ուրիշներին էր ասում: ֆաշիզմ սեփական ժողովրդի նկատմամբ: Ո՞ւր են նուշիկ միքայելյանները, որ ոտ ու ձեռ ընկած Արա Բալիոզյանի նմաններին են պրոպագանդում,կոկորդ են պատռում ու մրոտում են թերթերի էջերը, թող կարդան ու իմանան ո՞վ է մարդը:
drizzlebrain
Thank you for the very powerful insights of the great man with more than a life of experience. Trying to make a difference for the 1,800,000. Open, daring, honest, minimalist in words, capturing everything...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter