HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Գորիսում. որդին խոհանոցային դանակով հարվածել է հորը

Հոկտեմբերի 9-ին շտապօգնության կայանից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գորիսի Գետափնյա փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել է 52-ամյա Երվանդ Սայունցի դիակը' արյունոտ վիճակում:

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր: Պարզվել է, որ Ե. Սայունցի մահը վրա է հասել նույն օրը՝ իր և 20-ամյա որդու միջև ծագած վիճաբանության և քաշքշուկի ընթացքում, վերջինիս կողմից խոհանոցային դանակով հարվածելու հետևանքով:

«Տղան բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանություններ (1)

Vahe
Մեկուսացնել Սերոբ Տեր-Պողոսյանի հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter