HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Սեւ» մարդն ու Ալեքսանյանի ողբերգությունը, կամ երկնքից ընկած հաղթանակ իռլանդացիների համար

«Եվրո-2012»-ի Իռլանդիա-Հայաստան ֆուտբոլային ընտրական հանդիպումը երեք հիմնական դրվագով կարելի է հիշատակել: Առաջին. սեւ հագուստով մարդը՝ իսպանացի մրցավար Իտուրալդե Գոնսալեսը, կամ ավելի ճիշտ նրա օգնականը՝ եզրային մրցավարը, հանդիպման 26-րդ րոպեին կոպտորեն սխալվեցին՝ Բերեզովսկու մաքուր խաղը գնահատելով որպես ձեռքով խաղ: Մեր դարպասապահը ընդառաջ դուրս եկավ Էդգար Մալաքյանի սխալից հետո իրեն ուղղված փոխանցմանը առաջ նետված Սայմոն Քոքսին ու կրծքով հեռացրեց գնդակը: Միգուցե Բերեզովսկին շտապեց՝ կարելի էր սպասել, քանի որ Քոքսի հետեւից հասցնում էին մեր երկու պաշտպանները, բայց ամեն դեպքում Ռոմանը մաքուր խաղաց, ինչի մասին արդեն հիմա հեղեղված է ամբողջ համացանցը: Դա նշում են նաեւ ռուս մեկնաբաններն ու երկրպագուները:

Ամեն դեպքում «սեւ» իսպանացին հավատաց իր օգնականին ու հեռացրեց մեր դարպասապահին: Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ հենց նման վճռորոշ խաղում մեր թիմի վերջին հենասյուն հանդիսացող Բերեզովսկին կարող է նման բախտի արժանանալ, առավել եւս, որ որպես երկրորդ  դարպասապահ ներգրավված էր երիտասարդ ու անփորձ Արսեն Պետրոսյանը. պատճառը Գեւորգ Կասպարովի հիվանդությունն էր: Ինչեւէ: Արսենը մտավ խաղադաշտ ու առաջին րոպեներին իրեն վատ չդրսեւորեց, չնայած որ առանձնապես վտանգավոր պահեր հենց դարպասին չեղան:

Սակայն երկրորդ անգամ ամպրոպը մեր թիմի գլխին պայթեց, ինչպես ասում են, հանդերձարանի ճանապարհին: Դաֆի լայնակի փոխանցումը անհասցե հեռանում էր դարպասի առջեւից, սակայն աջ պաշտպան Վալերի Ալեքսանյանը, չնկատելով, որ թիկունքն ազատ է ու անվտանգ, որոշեց, այնուամենայնիվ, ապահովության համար գնդակը հանել անկյունային ու... ցավալիորեն դարձավ ինքնագոլի հեղինակ: Դա իրական ողբերգություն էր նախեւառաջ Ալեքսանյանի համար, որը մինչ այդ պահը թերեւս լավագույնն էր պաշտպանությունում ու ամբողջ թիմի կազմում:

Երկրորդ կեսը, ինչպես եւ առաջինը, մերոնք սկսեցին վստահ ու այն գիտակցումով, որ կորցնելու բան չունեն. պետք է գրոհել: Իռլանդացիները հենց խաղի սկզբից էին զգուշանում մինչ այդ 21 գոլ խփած հայերից ու, բնականաբար, 1:0 հաշվի դեպքում առավել եւս շտապելու տեղ ու ցանկություն չունեին: Բայց զարմանալի էր տեսնել 11 հոգով խաղացող նման թիմի դժգույն խաղը 10-հոգանոց հյուրի դեմ: Եվ սակայն այս անգամ էլ աստված կրկին բարեհաճ եղավ սինյոր Տրապի (իռլանդացիների մարզիչ Ջովաննի Տրապատոնիի ածականն է) թիմի հանդեպ: ՄաքԳիդին գնդակը ձախից կախեց տուգանային, ու այստեղ իր խոսքն ասաց Արսեն Պետրոսյանի անփորձությունը: Դա բարդ գնդակ չէր որսալու համար, վատագույն դեպքում կարելի էր բռունցքներով հեռացնել, սակայն անհասկանալիորեն Պետրոսյանը մի թեթեւ միայն հպվեց գնդակին, ու վրա հասած Ռիչարդ Դանը բաց չթողեց «օդից ընկած» իր հնարավորությունը՝ 2:0:

Այսքանից հետո մերոնք կրկին չհանձնվեցին, ինչը թերեւս խաղի երրորդ կարեւորագույն դրվագն էր: Մեր թիմի ինքնավստահությունը, ագրեսիվությունն ու մինչեւ վերջ պայքարելու ցանկությունը թույլ են տալիս մտածել միայն լավի մասին, քանի որ թիմն ունի հաղթողի հոգեբանություն: 62-րդ րոպեին ձեռնարկված գրոհը գեղեցիկ հարվածով եզրափակեց Մխիթարյանը՝ խփելով այս շրջափուլում իր 6-րդ եւ հավաքականում 8-րդ գոլը: Մխիթարյանը այսպիսով դարձավ մեր հավաքականի պատմության մեջ երկրորդ լավագույն ռմբարկուն 11 գոլ խփած Արթուր Պետրոսյանից հետո: Այսքանից հետո Վարդան Մինասյանը դիմեց տրամաբանական վա-բանկի՝ դաշտ հանելով երկրորդ մաքուր հարձակվող Սարկիսովին: Չնայած մերոնց բուռն գրոհներին ու վտանգավոր պահերին՝ իռլանդացիները պաշտպանվում էին ամեն միջոցով՝ խախտումներով, դեղին քարտերով, հեռացվեց նաեւ հարձակվող Քեւին Դոյլը: Սակայն հաշիվը չփոխվեց. տանտերերը հաղթեցին 2:1 ու կմասնակցեն անցումային խաղերի: Մեր թիմը մնաց պատվավոր երրորդ տեղում, ինչը աննախադեպ արդյունք է թիմի պատմության մեջ:

Խաղը եւ ընդհանրապես ամբողջ շրջափուլը ցույց տվեց, որ սա ոչ թե անհաջողություն, այլ հաջողություն պետք է համարել մեր թիմի համար, քանի որ նախկինում մտածել անգամ չէինք կարող 3-րդ տեղի ու փլեյ-օֆ դուրս գալու հնարավորության մասին: Հաճելի է տեսնել Վարդան Մինասյանի իրատեսությունը, որը երբեք չասաց, թե մենք դուրս ենք գալու խմբից, ինչը միայն ավելորդ լարվածություն կառաջացներ: Իհարկե, մարզիչն ու ֆուտբոլիստները լավ են գիտակցել իրավիճակն ու իրենց ունեցած փայլուն հնարավորությունը, սակայն երկրպագուների առաջ նախապես ինչ-որ խոստումներ տալը ճիշտ չէր լինի: Այս առումով մեր թիմի մարզչական կազմը ճիշտ քաղաքականություն է դրսեւորել:

Անկախ ամեն ինչից՝ սա մեր երբեւէ ունեցած լավագույն ազգային թիմն է, որի առաջ հաջորդ շրջափուլերում ավելի լուրջ խնդիրներ կարելի է դնել. թիմն ունի ձեռագիր, մարզական ոգի, ամուր հոգեբանություն, մարզչական ու կատարողական լավ կազմ: Մնում է ծափահարել նրանց ու ասել՝ բռավո Հայաստան, բռավո տղաներ, բռավո Մինասյան:  

Հ.Գ. Մեր ընտրական 2-րդ խմբում առաջատար ռուսները 6:0 հաշվով ջախջախեցին անդորրացիներին ու վստահ դուրս եկան «Եվրո-2012»-ի եզրափակիչ: Ոչինչ չորոշող խաղում Մակեդոնիան 1:1 հաշվով բաժանվեց սլովակներից: 

 

 

Խաղ

Հաղթանակ

Ոչ-ոքի

Պարտություն

Գոլեր

Միավոր

1

Ռուսաստան

10

7

2

1

17-4

23

2

Իռլանդիա

10

6

3

1

15-7

21

3

Հայաստան

10

5

2

3

22-10

17

4

Սլովակիա

10

4

3

3

7-10

15

5

Մակեդոնիա

10

2

2

6

8-14

8

6

Անդորրա

10

0

0

10

1-25

0

«Եվրո-2012»-ի ուղեգիր ունեն եզրափակիչ մրցաշարը հյուրընկալող Ուկրաինան ու Լեհաստանը, ինչպես նաեւ Գերմանիան, Ռուսաստանը, Իտալիան, Ֆրանսիան, Հոլանդիան, Հունաստանը, Անգլիան, Դանիան, Իսպանիան ու Շվեդիան (վերջինս անմիջապես եզրափակիչ է անցել որպես լավագույն երկրորդ թիմ): Թուրքիան, Իռլանդիան, Էստոնիան, Բոսնիա Հերցեգովինան, Խորվաթիան, Չեռնոգորիան, Պորտուգալիան եւ Չեխիան կբաժանվեն 4 զույգի եւ կանցկացնեն անցումային խաղեր՝ ի հայտ բերելով վերջին 4 երջանիկներին:

Լուս.՝ Getty Images-ի (uefa.com)

Մեկնաբանություններ (9)

ANI
apren hayer@ shar lav xax er indz hamar henc nranq en egel hagtogner@ hianali xax er tganer
Վահագն
Վարազ Սյունի (Ամստերդամ)-ին - ես քեզ կարող եմ ձևերից մեկն ասեմ` ինչ կարաս անես. առաջարկի ՀՖՖ նախագահ` Ռուբեն Հայրապետյանին քո մասնագիտական կարողությունները` կապված Հայաստանի հավաքականին հոգեբանական տրեներովկայի հետ: Բայց խորհուրդ չեմ տալիս, որ դուք հենց էդպես էլ անեք: Մտի Face book կիմանաս:
noname
Mer xexch darpasapahin vor chhanein, menq hima haxtel einq!! Et past@ mer timin shat kotrec, xax@ dranic heto cher stacvum, baic minchev et pah@ irlandian ski cher erevum, sti xax ein cucadrum!! Apren mer txerq@, shat lav ein xaxum!! Et uxxaki sarqac er, vor irlandian ancni, tesan vor hayer@ lav en patrastvac, vaxecan, voroshecin mejqners kotren, u stacvec... inch imast uner darpasapahin hanel@, namanavand vor inq@ dzerov cher xaxacel??!! Kextotutyun arecin!!! (((
Artur
Mer txekin halala, arjani en govesti, urish ban vor baxt@ chjptac. Vochinch karevorn ayne vor unenq lav tim u lav marzich ev nrank der kasen irenc xosk@.
W. Wallace
Տղաները անկրկնելի ելույթ ունեցան այս մրցաշարում, իրենց արածը դժվար է գերագնահատել: Հավատում եմ, որ փայլուն հաղթանակներն առջեւում են: Միայն լավ դարպասապահի խնդիր ունենք:
GAGIK A
APREN TXANER@..,,APSOS VOR DATAVOR@ ,< ERKNAGUJN HAYACKNERI TER MARD ER >,,,
Nune
Ես շնորհավորում եմ, սա փայլուն խաղ էր: Տղաներին խնդրում եմ չկոտրվել, չհուսահատվել: Նրանք մեզ շատ մեծ հույսեր, ուրախ ու երջանիկ պահեր պարգևեցին և մեծ հավատ դեպի հայկական ֆուտբոլը:Բռավո, բռավո և կրկին անգամ բռավո
Varaz Syuni (Amsterdam)
ARAZ OZBILIZ - Je hebt een heel goede beslissing genomen om voor Armenie te kiezen. Mooi. Ik wens je heel veel succes voor en in Armenie.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ ԻՆՉՈՒ պաշտոնապես չբողոքել համապատասխան ատյաներում,որ խաղը 26-րդ րոպեին մորթեց մրցավարը: Թող Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես մինչև վերջ բողոքի-բա էլ ԻՆՉԻ համար է: Անկախ ամեն ինչից, ազգային հավաքականը ՄԵԾ քայլ առաջ է կատարել,որը ուրախալի փաստ է: Սրանից հետո ՄԻՄԻԱՅՆ Հայ մարզիչներ (ու նաև Կապանցի խաղացողներ) ազգային հավաքականում: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հավաքականի բոլոր անդամներին-Euro 2012-ի բոլոր հաճելի մոմենտների համար: Նորից-հաղթում է նա ով ոչ թե ուզում է հաղթել, այլ ով ՀԱՎԱՏՈՒՄ է հաղթանակին: ՀԳ. Ես մեծ հաճույքով Հայաստանի հավաքականին հոգեբանական տրեներովկա կտայի (mental coaching)-թե ինչպես հաղթեն -մինչև խաղը և նման բաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter