HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չախալյանը դադարեցրել է հացադուլը. նրա պահանջների մի մասը բավարարել են

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը երեկ դադարեցրել է հացադուլը: Հիշեցնենք, որ նա հոկտեմբերի 5-ից անժամկետ հացադուլ էր հայտարարել` ի նշան բողոքի իր նկատմամբ սահմանված անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող բանտային պայմանների դեմ. Չախալյանը պահանջում էր դադարեցնել անօրինական ճնշումները և բարելավել բանտային պայմանները:

«Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը տեղեկացրեց, որ նրա պահանջների մի մասը բավարարվել է. երեկ թույլ է տրվել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանի հետ Վահագնի տեսակցությունը, լուծվել է բանտախցի ջրամատակարարման խնդիրը, թույլատրվել է պահել բանտախցում ջրի համար տարաներ, վերացվել են բանտի խանութից գնումներ կատարելու սահմանափակումները, Վահագնին վերադարձրել են բռնագրաված գրքերը:

Վահագն Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը նրան տեսակցել է հացադուլի 6-րդ օրը, և հավաստիացնում է, որ նրա առողջական վիճակը իր սպասածից ավելի լավ էր, չնայած որոշ գլխացավեր ունեցել է, բայց բանտի աշխատողների օգնությամբ չի եկել տեսակցության, այլ ինքնուրույն:

Ռոբերտ Թաթոյանը տեղեկացրեց, որ դեռևս չլուծված է մնում Վահագնի` իր հարազատների հետ տեսակցություններ ունենալու սահմանափակումները: 2008 թ.-ից առ այսօր նրան միայն մեկ անգամ` 15 րոպեով են թույլատրել տեսնել որդուն: Այնինչ, մյուս բանտարկյալների դեպքում նմանատիպ տեսակցությունները թույլատրվում են 3 ամիսը մեկ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter