HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՀՖՖ-ն պետք է հետեւի Գոնսալեսին պատասխանատվության ենթարկելու գործընթացին

Համացանցը՝ հատկապես Facebook սոցիալական ցանցի հայկական հատվածն ու Youtube-ը երեկ գիշերվանից պարզապես հեղեղված են ազգությամբ բասկ մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսի հասցեին հայհոյանքներով: Հիմնական հեղինակները, իհարկե, հայ երկրպագուներն են, որոնք պարզապես կատաղած են իսպանական մրցավարական բրիգադի, մասնավորապես՝ գլխավոր ու եզրային մրցավարների գործողություններից, որոնց արդյունքում մեր թիմը Իռլանդիա-Հայաստան գերկարեւոր խաղում արդեն 26-րդ րոպեին հայտնվեց ծանր վիճակում, քանի որ հեռացվեց դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Թե տեսագրության կրկնությունները եւ թե ֆոտոկադրերը ակնհայտ են դարձնում, որ Բերեզովսկին հարձակվող Քոքսի հետ պայքարում գնդակը հետ է մղել կրծքով, այլ ոչ թե ձեռքով: Նույնիսկ Քոքսն է BBC-ին խոստովանել, որ ինքն է ձեռքով խաղացել, երբ փորձել է ընդունել իրեն փոխանցված գնդակը, իսկ Բերեզովսկին, ըստ նրա, եղել է տուգանայինի սահմաններում: Սակայն այդ նույն իռլանդացին խաղադաշտում մրցավարին ամեն կերպ փորձում էր համոզել, որ ձեռքով խաղացել է մրցակիցը:  Ամեն դեպքում պետք չէ զարմանալ Քոքսի արարքի վրա, քանի որ ցանկացած խաղացող առաջին հերթին ձգտում է ամեն ձեւով նպաստել իր թիմի հաղթանակին. հիշենք թեկուզ 2003-ին Լվովում կայացած Ուկրաինա-Հայաստան հանդիպումը, երբ Անդրեյ Շեւչենկոն ակնհայտ դիմեց սիմուլիացիայի՝ ընկնելով մեր տուգանայինում ու վաստակելով 11-մետրանոց: Հետո հենց նրա թիմակից Ռեբրովը խոստովանեց, որ ոչ մի խախտում էլ չկար: Ահա այսպես, սա ֆուտբոլ է, ուր ամեն ինչ հնարավոր է: Սակայն ի՞նչ գնահատական պետք է տա խաղի տեսուչը Գոնսալեսի բրիգադին, որն իր կոպիտ սխալներով պարզապես տապալեց  խաղը: Նախ՝ գլխավոր մրցավարը հետեւից չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը եւ դիմեց եզրայինի օգնությանը, որն էլ արջի ծառայություն մատուցեց տանտերերին:

44-ամյա բասկ Իտուրալդե Գոնսալեսը 1995-ից դատում է իսպանական առաջնության՝ լա լիգայի խաղեր, իսկ 1998-ից ՖԻՖԱ-ի մրցավար է: Նա հիմնական մասնագիտությամբ ատամնատեխնիկ է: Նախկինում իր մրցավարության համար արժանացել է մի շարք մրցանակների, սակայն այս վերջին սխալը, որը կարեւոր ազդեցություն ունեցավ «Եվրո-2012»-ի փլեյ-օֆի ուղեգրի համար խաղի ընթացքի վրա, պետք է դառնա ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմինների քննարկման առարկա:

Արդեն հիմա համացանցում հայ երկրպագուները հայհոյելուց, պիտակավորելուց ու այլ ձեւերով լիցքաթափվելուց զատ կոչ են անում մասսայականորեն բողոքի ակցիա ծավալել՝ հրավիրելով ՈւԵՖԱ-ի ուշադրությունը: Խոսում են նաեւ, թե իբր այս կերպ Իտուրալդեն «վերեւների» համաձայնությամբ փոխհատուցել է իռլանդացիներին, որոնք 2010-ի աշխարհի առաջնության եզրափակիչի ճանապարհին՝ փլեյ-օֆում, մրցավարի կոպիտ սխալի պատճառով գոլ ընդունեցին ու ճանապարհը զիջեցին ֆրանսիացիներին: Ոչինչ չի բացառվում, բայց ամեն դեպքում, դժվար է հավատալ, որ դա ճիշտ է:

Խաղի վերախաղարկումը, կարելի է ասել, բացառվում է, քանի որ նման իրավիճակներից ՈւԵՖԱ-ն եւ ՖԻՖԱ-ն փորձում են խուսափել՝ բավարարվելով մրցավարներին պատժելով որակազրկումներով:  Եվ այդուհանդերձ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է աչալրջորեն հետեւի Գոնսալեսի ու նրա բրիգադի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին եւ բողոքի իր ձայնը բարձրացնի, եթե պարզվի, որ մեղավորները կարող են անպատիժ մնալ: 

Լուս.՝ Getty Images-ի (uefa.com)

Մեկնաբանություններ (7)

Varaz Syuni (Amsterdam)
Baron/Վահագն- yes KEZ CHEM uzel/uzum tesnem kam xosem. Yes kez VOCH MI ban chunem aselu/lselu. Yes CHEM uzum vor do im commentnerin andradarnas...........Yes ko tesakits CHEM...........Ete sharunakes sparnal indz, METS surpris kunenas.
Հետք
Հարգելի ընթերցողներ, նյութի մեկնաբանությունների դաշտը նյութը քննարկելու, այլ ոչ թե իրար հետ վիճելու, իրար պիատակավորելու ու իրար վրա ցեխ շպրտելու համար, որոնք ոչ մի առնչություն չունեն նյութի հետ: Այնպես որ կոչ ենք անում զերծ մնալ վիրավորանքներից ու չշեղվել բուն թեմայից: Այլապես ձեր գրածները պարզապես կջնջվեն ադմինի կողմից՝ առանց հաստատվելու: Շնորհակալություն:
Baron
6. Varaz Syuni (Amsterdam) im vor asaci het hamadzayn ches asa imanam? Inch veraberum e qez tesnelun kam qo het xosalun , ete hishoxutyunt der ches korcrel , piti hishes vor es qez arajarkel ei handipel u qnnarkel ayn harcer@ , voronc shurj @ nndhanur haytarari cheinq galis, bayc du nax@ntrecir mnal vaxkot napastak - da qo xosqern en.Isk errord andzi anun shoshapel ayn el aranc apacuycneri xorhurd chem ta ete du iroq txamard es, apa Hayastan aycit gamanak porceir handipel u patasxan pahanjel, du giteir vor es patrast em handipel qo paymannerov, bayc da el charecir, hima Amsterdamic aryuc es dzevanum, der havaqakani txanerin el uzum eir hogebanakan ognutyun cuyc tal. Du inqt qo stveric es sarsapum urishnerin dux piti tas? Hima qez verjin angam em zgushacnum - Arajadzorci Stepanyan xosaluc araj mtacir nor artahaytvir, te che hajord Hayastan galuc mec ktor@ akanjt e mnalu. Dzgtir sranic heto qez konkret pahel sa qo verjin shansn e, ete der uzum es Hayastan gal.
Varaz Syuni (Amsterdam)
Baron (5)- AMEN ARITOV hardzakvum es IM ANDZIN-ANKAX te inch em grum. Du indz KANI ANGAM es tesel/ kam im het xosatsel?........ Du ho FADZ GTSATS ches? ANIMAST u DZANDZAlI en arden ko ANIMAST hardzakumnery........................Haskatsank vor Kajarantsi oligarx patgamavor VAHE HAKOBIANI MANKLAVIKN es. GONE du sus ara- yekel es urishnerin es PITAKNER kptsnum? TULAMORTY DU es vor PATVEROV comment es grum.
Baron
Ayn, vor mer azgayin havaqakan@ ir xaxayin voraknerov u xaxamakardakov chi zichum evropakan footballi xaxamakardakin, arden past e, ev mer txaner@ mek angam che vor apacucel en. Nranq arecin amen inch erkri pativ@ barcr pahelu hamar, hima hert@ chinovniknerinn e, qani vor erekva xax@ mek angam evs apacucec, vor Platinii glxavorac karuyci dem miayn xaxadashtum payqarelov ardyunqi djvar e hasnel. Hima iskakan gamanakn e ayd paronin hishecnelu, vor nran sirun achqeri hamar chenq dzayn tvel. Chisht e hima nra glux@ xarn e mtacum e inchpes piti hajord nax@ntrakanum hatuci Bosni-Hercogoviniain chexac 11 metranoci hamar. Gamanakn e ashxarhin haskacnel- menq qich enq, bayc mez HAY en asum. 3. Varaz Syuni (Amsterdam) - menq chenq boxoqum menq pahanjum enq, boxoqum en qo pes tulamortner@, isk menq ujex enq u da apacucel enq.
Tamara
mer txanery shat lav ein xaxum, apreq duq, bajc vop mrcavarnery vat ein tramadrvac da parz erevum er
SONA
Ed atamnatexnik mrcavari atamner@ petk e kashel vor gna ir gorcov zbaxvi ajl voch te futboli xax tadi

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter