HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շվեյցարիայի նախագահի պատասխանը` Շանթ Հարությունյանի և համախոհների ձերբակալության վերաբերյալ նամակին

Այսօրվա Հայաստանը բռնատիրական պետություններին բնորոշ դատաիրավական համակարգ ունի, ուր մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, օրենքը դատարկ հնչյուններ են։

Նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի և նրա 13 համախոհների նկատմամբ իրագործվող ապօրինության փաստը միջազգային մակարդակով լսելի դարձնելու համար 2013 թ. դեկտեմբերի 28-ին բաց նամակ էր հղվել աշխարհի հինգ քաղաքական գործիչների։ Նամակը ստորագրել էին ՀՀ ավելի քան հազար հինգ հարյուր քաղաքացի։ Ձերբակալվածները մինչև հունվարի 13-ը զրկված էին հարազատների հետ հանդիպելու, անգամ հեռախոսակապի հնարավորությունից։ Հունվարի 13-ին վերջապես այդ արգելանքը հանվեց։

Փետրվարի 14-ին պատասխան ստացվեց Շվեյցարիայի նախագահ Դիդիյե Բուրկհալտերից, որում մասնավորապես ասվում է, որ նա տեղյակ է  Շանթ Հարությունյանի և համախոհների առնչվող դեպքերին, քանի որ մարդու իրավունքների պաշտպանությունը համաշխարհային մակարդակով Շվեյցարիայի կառավարության արտաքին քաղաքականության կարևորագույն և առաջնային խնդիրներից է եղել և շարունակում է մնալ այդպիսին։  Շվեյցարիայի Արտաքին գործերի ֆեդերալ դեպարտամենտն ուշի ուշով հետևում է Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին։

Շվեյցարիան բազմակողմանի շփումներում Հայաստանին հիշեցնում է իր միջազգային պարտավորությունները և քաջալերում բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունն այս տարածաշրջանում։ 2008թ. նախագահական ընտրություններին հաջորդած հայտնի իրադարձություններից հետո Շվեյցարիան իր կոշտ դիրքորոշումն է արտահայտել՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին անկախ ու թափանցիկ հետաքննություն սկսել` բացահայտելու և խստորեն պատժելու անհարկի ուժ գործադրողներին. նաև հորդորեց Հայաստանին` ապահովել խոսքի ազատությունը՝ դրա համար մոբիլիզացնելով քաղաքական ուժերը, լրատվամիջոցները։

Տեղեկացնենք նաև,որ Human Rights Watch կազմակերպությունը 2013թ. իր տարեկան հաշվետվության մեջ Շանթ Հարությունյանին և ընկերներին ճանաչել է քաղբանտարկյալ։ Հայաստանում Հելսինկյան կազմակերպության Վանաձորի գրասենյակը նրանց նույնպես քաղբանտարկյալ է համարում։

2014թ. քաղբանտարկյալներ կան միայն բռնապետական, թերզարգացած, կործանվող երկրներում։ Հայաստանը դրանց շարքում է` քանի Շանթ Հարությունյանը և իր համախոհները, ինչպես նաև Վոլոդյա Ավետիսյանը, շարունակում են մնալ բանտում։

Արուսյակ Հայրապետյան

«Շանթ և ազատություն» հիմնադրամ

www.shantfoundation.org

Մեկնաբանություններ (1)

Վահե Ավետյան
Անչափ հաճելի նորություն: Հիմա փորձենք վերլուծել այս քացղցր-մեղցր լուրը: 1. Շվեյցարիայի նախագահը մեզ շան տեղ է դրել, դա անչափ շոյիչ է անտեսվածներիս համար, բայց ըստ էության տեղեկացրել է որ դեռ 2008-ին են ճանաչել մարդասպաններին որպես մեր իշխանություն, այնպես որ գնացեք յոլա, մենք անպայման նրանց կասենք որ ավելի լավացնեն ձեր պայմանները, մենք էլ քանի որ մարդու իրավունքի եսիմ ինչ ենք, ուշադիր կշարունակենք հետևել զարգացումներին: Ցտեսություն: 2. Միջազգային երկու զակոննի գող, մեր տղերքին լոկալ գող են կայնցրել, այնպես որ չկա մեզանում այլևս ավտարիտետ որ դա կասկածի տակ դնի: Սա նաև ենթագիտակցական ազդակ է այն մասին, որ մեզանում քաղբանտարկյալը դարձել է զակոննի գող, որին կայնցնում են, անպայման մեժդունարոդնի ավտարիտետները, ու եթե որևէ մեկիդ մտով անցնում է որ որպես քաղաքացի ինքդ կարող ես որոշել երկրումդ ով է քաղբանտարկյալ, ով ոչ, ղալաթ ես արել: Շնորհավորում եմ ձեզ հայրենակիցներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter