HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արոնյանն առայժմ միջնամասում է. այսօր՝ Արոնյան-Սվիդլեր

Այս օրերին Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթանում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: 14 տուրից բաղկացած մրցաշարը մեկնարկել է մարտի 11-ին եւ կավարտվի ապրիլի 1-ին: Մասնակցում են աշխարհի նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա), ինչպես նաեւ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Պյոտր Սվիդլերը, Սերգեյ Կարյակինը, Դմիտրի Անդրեյկինը (3-ն էլ՝ Ռուսաստան), Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան):

Հաղթողը իրավունք կստանա ձեռնոց նետել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենին: Կայացել է արդեն 3 տուր:

Անդրեյկին-Կրամնիկ՝ 0,5-0,5
Կարյակին-Սվիդլեր՝ 0,5-0,5
Մամեդյարով-Տոպալով՝ 0,5-0,5
Անանդ-Արոնյան՝ 1-0

Կրամնիկ-Կարյակին՝ 1-0
Սվիդլեր-Անդրեյկին՝ 1-0
Տոպալով-Անանդ՝ 0,5-0,5
Արոնյան-Մամեդյարով՝ 1-0

Անդրեյկին-Կարյակին՝ 0,5-0,5
Սվիդլեր-Կրամնիկ՝ 0,5-0,5
Տոպալով-Արոնյան՝ 0,5-0,5
Մամեդյարով-Անանդ՝ 0-1

Մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Անանդը, 2-ական միավոր ունեն Կրամնիկն ու Սվիդլերը, Արոնյանն ու Տոպալովը վաստակել են 1,5-ական:  

Այսօր կկայանան 4-րդ տուրի Մամեդյարով-Անդրեյկին, Կարյակին-Տոպալով, Արոնյան-Սվիդլեր, Անանդ-Կրամնիկ պարտիաները:  

Լուսանկարը՝ candidates2014.fide.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter