HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուսահատված հոր նամակը՝ երկրի նախագահին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին

ՀՀ  քաղաքացի,  Երևան քաղաքի բնակիչ Է.Գ. Ղուկասյանից

հասցե՝ Դիմիտրովի 4-րդ նրբանցք,

28 ,,Բ,, տուն

Մեծարգո պարոն Սարգսյան                                                   

Ձեզ է դիմում ՀՀ Երևան քաղաքի մի հուսահատված բնակիչ` հայր, որը չի կարող այլևս կողմնապահ մնալ  իր որդու դեմ կատարվող անօրինական քայլերին:

Դիմում եմ Ձեզ, հույս ունենալով, որ ինձ կհասկանաք, քանի որ Դուք էլ եք հայր և մի պահ կպատկերացնեք, թե ինչ է զգում հայրը, երբ տեսնում է, թե ինչքան անարդար են վարվում իր զավակի հետ: Ոչ մի հայ ծնող՝ ոչ մի մայր և ոչ մի հայր իրավունք չունի տեսնելու իր անմեղ զավակին դատապարտված: Տղաս հայրենասեր և մեծ հավատքով հայ քրիստոնյա երիտասարդ է: Մինչ 2012թ. մայիսի 11-ը նա դասավանդել է Երևանի պետական տնտեսագիտության համալսարանում՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: Նրան  որպես համեստության, բարության և ազնվության խորհրդանիշ ընդունել են բոլորը՝ և ուսանողները և ընկերները: Տղայիս առևանգել են, ծեծել, թալանել իմ և տղայիս ողջ ունեցվածքը, խլել են տունս, իսկ այսօր տուժողը ձերբակալված է, իսկ հանցագործներն ու վաշխառունները՝ ազատության մեջ են: Առ այսօր ՀՔԾ-ի քննիչ Էդգար Հակոբյանն արդարացնում է բոլոր վաշխառուներին: Տղայիս առևանգումը կազմակերպել և իրականացրել են Պետական եկամուտների կոմիտեի ՕՀՎ բաժնի պետ Արման Սարգսյանը, նրա բաժնի աշխատակիցները,  եղբայրը՝ Գուրգեն Սարգսյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը, Մաթևոս Մելիքսեթյանը: Իմ բողոք դիմումներում առևանգման մասին բազմաթիվ անգամ նշել եմ ես և ականատեսները, նախաքննական մարմնին ներկայացրել եմ տղայիս ծեծված ու խոշտանգված նկարները, սակայն քննիչ Հակոբյանը բացահայտ անտեսում է մի շարք ապացույցներ ու վկաների ցուցմունքներ: Տղաս ուներ տարադրամի փոխանակման կետեր և լոմբարդներ, որտեղ շրջանառվում էր գումարները: Տարիներ շարունակ բոլոր անձիք տղայիցս և ինձնից ստացել են բարձր տոկոսներով գումարներ (յուրաքանչյուր ամիս 4%, 5 % կամ 7%): Բոլորին անխտիր յուրաքանչյուր ամիս տրվել են տոկոսներ, իսկ այսօր քննիչը նրանց ներկայացնում է որպես տուժվածներ: Տղայիս առաջադրվել է անհիմն մեղադրանք: Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը պատճառաբանված չէ, և առհասարակ անհասկանալի է, թե ինչ հանցավոր արարք  կատարելու մեջ է նա մեղադրվում: Մեր անհանգստությունը հատկապես մեծ է այն պատճառով, որ գործի քննության ընթացքում չենք նկատում այն քայլերը, որ ուղղված կլինեին իրական հանցագործների դեմ: Ոչ մի խարդախության հիմք չունենալով՝ տղաս արդեն յոթ ամիս մեկուսացված է:

Հարգարժան պարոն նախագահ, ինձ այլևս ոչինչ չի վախեցնում:  Երբ առևանգիչներ Արման և Գուրգեն Սարգսյանները, Վահրամ Մկրտչյանը, Մաթևոս Մելիքսեթյանը սպառնում էին ընտանիքիս, ամիսներ շարունակ մեքենաներով հետապնդում բոլորիս, ես այն ժամանակ որդուս խնդրանքով լռել եմ, իսկ հիմա այլևս չեմ ուզում և չեմ կարող լռել:  Իսկապես անհասկանալի է ՀՔԾ-ի քննիչ Էդգար Հակոբյանի և քննչական խմբի  որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում: Ցավալի է, որ այսպես են աշխատում քննիչները, այն էլ Հատուկ քննչական ծառայությունում: Նամակս չծանրաբեռնելու նպատակով, գործին վերաբերող բազմաթիվ ապացույցներ ներկայացվել են ցպահանջ, իսկ այժմ հակիրճ ներկայացնենք իրավիճակը:

Արդեն չորս անգամ, հանիրավի, առանց որևէ իրական հիմքի, նախաքննություն իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին որոշում է ընդունել, իսկ դատարանն, առանց որևէ ողջամիտ հիմնավորման, բավարարել է այն: Նույն ձեռագիրը շարունակվում է: Առևանգողների կատարած բոլոր անմարդկային արարքների մասին բազմաթիվ ապացույցներ ներկայացված և կցված են գործին: Ես այս մասին նամակով հայտնել եմ նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Դեկտեմբերի 20-ին ստացա նամակիս պատասխանը՝ «քննության առարկա դարձնել դիմում նշված փաստարկները, կատարել դրանցից բխող գործողություններ»: Սակայն քննիչ Հակոբյանն այս հրահանգն էլ շրջանցեց. առ այսօր քրեական գործ չի հարուցում Արման և Գուրգեն Սարգսյանների, Վահրամ Մկրտչյանի, Մաթևոս Մելիքսեթյանի նկատմամբ, որոնք խոշտանգել ու նվաստացրել են տղայիս մարդկային արժանապատվությունը:

Մեծարգո պարոն նախագահ, տղայիս կնոջ՝ Գոհար Բաղրամյանի կողմից Ձեզ ուղղված նամակ խնդրանքը տպագրվեց  «Առավոտ» թերթում: Հոդածը տպվելու հաջորդ օրը քննիչ Էդգար Հակոբյանը գնում է մեկուսարան և ևս երկու հոդված է ավելացնում մեղադրանքին: Նույն պահին հայտարարում է, որ նախաքննությունն ավարտված է և գործն ուղարկվում է դատարան առանց առևանգման, թալանի փաստերը հաշվի առնելու: Քննիչ Հակոբյանը  շարունակում է խեղաթյուրել իրականությունը:

Մեծարգո պարոն նախագահ, ուզում եմ տեղեկացնել նաև, որ ՀՔԾ-ի գործը քննող քննչական խմբի քննիչը կաշառք է պահանջել տղայիցս, գործն արդար ուղղությամբ տանելու համար: Կան փաստեր այդ մասին և տղաս հայտարարություն է տվել ԱԱԾ և ՀՀ գլխավոր դատախազություն: Դիմումը չենք ներկայացրել ՀՔԾ, քանի որ կորցրել ենք վստահությունն այդ կառույցի նկատմամբ:

Հարգարժան պարոն նախագահ, մարդիկ, որոնք ականատես են եղել ընտանիքիս նկատմամբ կատարվող բոլոր անօրինականություններին և դաժանություններին, նամակներով դիմում են ՀՔԾ, որպեսզի հարցաքննվեն  որպես վկա:  Վկաններին զանգահարում  և սպառնում են, որ հրաժարվեն և ցուցմունք չտան: Հարց է առաջանում՝ որտեղից նրանց տեղեկություններ այն մասին, թե ովքեր են ուզում և երբ են գնալու ցուցմունք տալու, եթե այդ մասին գիտեն միայն ՀՔԾ-ում:

Հարգելի պարոն նախագահ, ես իմ բողոքի ձայնն եմ բարձրացնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, գտնում եմ, որ այն, ինչ կատարվում է իմ ընտանիքի նկատմամբ արդարացի չէ: Նկատի ունենալով, որ մինչ օրս որդիս ապօրինաբար պահվում է անազատության մեջ, և նախաքննություն իրականացնող մարմինն իրականությունը բացահայտելու փոխարեն, փորձում է արդարացնել հանցագործներին, և ընդամենը զբաղված է տառացիորեն նույն անհիմն պատճառաբանություններով ու դեկլարատիվ բնույթ կրող հիմնավորումներով՝ միջնորդություններ հարուցել դատարան՝ որդուս կալանքի ժամկետը երկարացնելու համար, արդարության հասնելու ակնկալիքով՝ կրկին դիմում եմ Ձեզ՝ խնդրելով համապատասխան ցուցումներ տալ իրավասու մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետում ձեռնարկելու կոնկրետ քայլեր՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և որդուս ազատ արձակելու համար, քրեական գործ հարուցել առևանգողների և թալանի կազմակերպիչների նկատմամբ: Այս ամիսների ընթացքում ընտանիքս հայտնվել է անելանելի ծանր դրության մեջ, հոգեբանական վատթար վիճակն ուղղակիորեն ազդում է որդուս անչափահաս երեխաների վրա:

Հարգարժան պարոն Սարգսյան, կրկին անգամ խնդրում եմ Ձեր անմիջական հետևողականությունը՝ սույն գործով օրինականության և արդարության հաստատման համար:

Խնդրում եմ հանձնարարել տղայիս նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել: 

Հարգանքով եւ արդարության սպասումով` 

ՀՀ քաղաքացի,  Երևան քաղաքի բնակիչ                                       Է.Գ. Ղուկասյան

Մեկնաբանություններ (7)

vardan
Es liovin hamamit em Hasmiki het. Paron Gukasyan, ajs namakov duq aveli eq vatacrel dzer vichak@. Che vor kasharq talov qnnichin talis eq naev Naxagahin.
Սոնա
Ես կարծում եմ, որ պիտի պայքարեք: Երբեք մի կանգնեք, գնացեք առաջ, մի հուսահատվեք և վի վախեցեք: Աստված Ձեզ և Ձեր որդուն պահապան
Arman
Hajrik pajqareq, dzer qnnichin lav kasharel en, arac a inq@,
Karen
Pajqareq, et takanq lakotnery menak dran en tirapetum` cecel, taLANEL< vohmakov, arandzi arandzin dranq ov en? angraget mardu het shat djvar e hajrik jan, dzer txan kirt mard, isk dranq ankird vocxari hot en, dranc haxtely hest e, ete dranc papanery, qavornern u anernery clinen, dranq mi or el cen kara apren: CvAXENAQ< ASTVAC DZER YNTANIQI u DZER TXU HET
Աստղիկ
Արտակ Ղուկասյանը իմ դասախոսն է եղել: Հրաշալի, կիրթ մարդ: Երբ իմացանք այս մասին, բոլորս կուրսով լացում էինք: Ինչպես կարելի այdպիսի մարդու հետ այսպես վարվել: Գոնե այ տականքներ գիտեք քանի երիտասարդի է այս մարդը օգնել , փրկել կանգնեցրել ճիշտ ճանապարհի, քանի երեխու է օգնել, որ դուրս չմնան ուսումից: Ոնց եք դուք քնում, այ մարդակերներ, այ անասուներ, ինչպես կարելի է այսպիսի հրաշալի մարդու հատ այդպես վարել: Արտակ Էդուարդովիչ,մենք բոլորս Ձեզ շատ ենք սիրում, անհամբեր սպասում ենք Ձեր վերադարձին, մենք պատրաստե ենք դուրս գալ պաստառներով Ձեր համար ցույցի,միայն Դուք լինեք մեր կողքին և մեր ԲՈՒՀՈՒՄ: Մենք Ձեզ շատ ենք սիրում : Ուժ և համբերություն Ձեզ, Ձեր ընտանիքին: Դուք անպայման կհաղթեք, Դուք մեզ միշտ սովորեցրել եք լինել ուժեղ, պայքարել և ոչ թե թողնել հեռանալ հայրենիքից: Հիմա մենք բոլորս խնդրում ենք Ձեզ եղեք ուժեղ:
Tatul
Et Arman ,Gugo ev ayln irencic vochinch chen nerkayacnum,@ndamen@ puchik,papayi balikner en,petq e verj tal nranc nershnchac qaylerin,ev patjel e petq ete mexavor en,orenqi arjev havasarutyan skzbunq@ icuyc dnelov.
hasmik
ինչ միամիտ նամակ, ախր էդ բոլորը հենց պարոն նախագահի հովանավորությանբ է կատարվում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter