HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատյան դաշտի ջրի հարցը դարձել է ազգային խնդիր

Արմավիրի մարզում բավականին շատ ձկնաբուծական տնտեսություններ են փակվել: Արմավիրի մարզպետ  Աշոտ Ղահրամանյանի տվյալներով՝ փակվող տնտեսությունները կազմում են շուրջ 20 %: Պատճառը Մասիսի տարածաշրջանում հորատվող խորքային հորերն են, որոնք իջեցրել են իրենց մարզի ստորերկրյա ջրային պաշարների մակարդակը:

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլարդը (Karen Hilliard) նշեց, որ 6-8 տարի առաջ նման խնդիր չկար. «Ցավոք, վերջին տարիներին ձկնաբուծության անվերահսկելի աճը ջրի լուրջ նվազման պատճառ է դարձել: Դաշտավայրի 39 համայնքներ զրկված են խմելու և ոռոգման ջրից: Ավելի լուրջ խնդիր է այն, որ հունիս և հուլիս ամիսներին ջուրը հազիվ է բավարարում ատոմակայանը սառեցնելու համար: Այսպիսով, Արարատյան դաշտի ջրի հարցը դարձել է ազգային խնդիր: Անհրաժեշտ է գտնել քաղաքական և տեխնիկական լուծում»,- ասաց Ք. Հիլարդը:

Այս պահին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագիրը  ՀՀ ջրային ոլորտի շահագրգիռ կողմերին  ներկայացնում է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության  արդյունքները: Ուսումնասիրությունն իրականացվել է«Հայջրնախագիծ ինստիտուտ» և «Մել-Հով» ընկերությունների կոնսորցիումի փորձագետների կողմից և ավարտվել է 2014 թ. փետրվարին:

Ք.Հիլարդը հայտարարեց, որ USAID-ն նպատակ է դրել օգնել բոլոր կողմերին, այդ թվում նաև ձկնաբուծական տնտեսություններին օգտագործել ջուրը արդյունավետ և ներդնել նոր տեխնոլոգիաներ, քանի որ Արարատյան դաշտավայրի գոյությունը կախված է այս խնդրի լուծումից:

Իսկ վիճակագրությունը մտահոգիչ է: Օրինակ` Մեծամորի ավազանում 303 խորքային հորերից 120-ը իսպառ չորացել են: Երեք տարվա ընթացքում 77 ձկնաբուծական տնտեսություն է չորացել: Վերջին երեք տասնամյակների ընթացքում մոտ 3 անգամ կրճատվել է դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրային ռեսուրսների տարածքը:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը այս դաշտում իրականացվելիք երեք հիմնական կարգավորման ուղղություն կարևորեց: Դրանք են օրենսդրական դաշտի կարգավորումը, վարչարարությունն ու գույքագրումը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաներով պայմանավորված վերահսկողության և մոնիտորինգի ներդրումը:

Փոխվարչապետի խոսքով, այս ընթացքում 70-ից ավելի խորքային հորեր են կոնսերվացնել, մոտ 100-ը փականային համակարգով են կառավարվում ՋՕ-երի կողմից, մոտ 16-ն էլ ևս կգործեն փականային համակարգով: Շարունակվում են համայնքային հորերի ուսումնասիրությունը և գույքագրումը, վերջնական արդյունքի կբերվեն առաջիկայում: 

Մեկնաբանություններ (3)

nelson
Ժամանակին ,երբ Հայ մսնագետներն էին ահազանգում այդ մասին ոչոք չեր լսում ,հենց ամերիկացին խոսեք սկսէցին գործել :Շուտով նույնը կլինի այլ օգտակար հանածոների հետ ,որոնք նույնպես շահագործվում են անխնա
rita
vor asum em azgayin joxovi 80% striptizerner en dra hamar em asum.Ed anbaroner@ poxic ayn koxm 4en tesnum vo4in4.Azgayin joxovum lurj mardik 20% azgi vtangi masin en harc barzracnum ed takanqner@ beranner@ bacac qmcicax ein talis.Hima gone gitakcum en te ovqer en te.................
Հայի գործ!
Հայի գործ ա, մինչեւ վայը չգա, գլուխները չի մտնի, ինչքան կուզես բացատրի ու համոզի: Հիմա էլ տեսնելով որ դաշտի ջրերը պակասեցին արդեն՝ վրա են թափել Սեւանին: Նորից խնդրում - զգուշացնում են մասնագետները, որ վերջն ավելի տխուր ա լինելու, բայց մեկ է՝ իրենց էշը պիտի քշեն մինչեւ վերջ - հլա որ մի երկու տարի էլ փող հանեն, դաչաներում էլ քեֆ անեն! Որ քանդել-քամելու էլ բան չմնա - կթքեն ավերված երկրի վրա ու կհեռանան! Փողատերը մի տեղ կգտնի ապրելու համար: Սրանց բռնած դիրքից այդպես է երեւում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter