HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Գևորգյան. «Այո, մենք էլ ենք թերացել»

Արարատյան դաշտավայրում այլևս ձկնաբուծական տնտեսությամբ զբաղվելու համար ջրթույլտվություններ չեն տրամադրվելու: Այսօր կայացած քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Փոխվարչապետը նշեց, որ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրի խնդրով զբաղվում է բացառապես կառավարությունը և խիստ է տրամադրված այս հարցում: «Ես չեմ տեսել այս ընթացքում, որ հասարակական կազմակերպություններ, ներկայացուցիչներ կամ այլ կառույցներ նախաձեռնությամբ հանդես գան, գան կանգնեն մեր կողքին և փորձեն աջակցել»,- ասաց նա և հավելեց, որ բացի քննադատությունից ու բարի ցանկություններից`  այլ առաջարկներ չի լսել:

Մինչդեռ կառավարությունը վճռական է տրամադրված, լինելու են կոնկրետ քայլել, որոնք, ըստ Ա. Գևորգյանի, դուր չեն գալու շատերին և դժգոհություններ են առաջացնելու: Սակայն այդ ամենն արվելու է ջրային պաշարների վերականգնման համար: Խստորեն կրճատվելու և վերահսկվելու են ջրօգտագործման ծավալները: Ձկնաբուծական տնտեսությունները պետք է անցնեն փակ կամ կիսափակ համակարգերի ներդրմանը: Եթե այդ ընկերությունները չեն կարողանալու ներդրումներ կատարել, կարող են փակվել:

«Այո, մենք գիտակցում ենք, որ մենք էլ ենք թերացել, կառավարությունն էլ, տարբեր գերատեսչություններ ու մարմիններ էլ թերացել են: Այդ թերացումների արդյունքն է, որ այսօր պետք է ամեն ինչ անել, որ սուբյեկտիվ ու հանիրավի կախվածությունը չեզոքացվի»,- նշեց Արմեն Գևորգյանը:

Նախարարը հավելեց, որ կառավարության և մասնագետների հետ քննարկումների արդյունքում հանգել են այն եզրակացության (որը նաև շուտով իրավական կարգավիճակ կստանա), որ Արարատյան դաշտավայրում այլևս ձկնաբուծությամբ զբաղվելու համար ջրային թույլտվություններ չեն տրամադրվելու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter