HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատյան արտեզյան ջրերի նվազման հետևանքով վտանգված է նաև ատոմակայանը

Արարատյան արտեզյան ավազանի անխնա օգտագործման հետևանքով վտանգ է սպառնում նաև Մեծամորի ատոմակայանին: Ատոմակայանն օգտագործում է ստորերկրյա ջրերը ռեակտորի սառեցման նպատակով, և Արտեզյան ավազանում են տեղակայված ատոմակայանի հովացման կապտաժները, որտեղ երկու անգամ պակասել է ջուրը: Այսօր Արտեզյան ջրային ավազանին նվիրված համաժողովի ընթացքում` լրագրողների հետ զրույցում ասաց «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը:

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց փորձագետ Աշոտ Սարգսյանը: Համաձայն ուսումնասիրության, 1983-2013թթ. Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերի կրճատում է տեղի ունեցել մոտ 6 անգամ: 

Յուրի Ջավադյանը նույնպես թվային տվյալներ ներկայացրեց. 303 արտեզյան հորերից 120-ը չորացել է Մեծամոր գետի ավազանում և դրանով ծանր պայմաններ է ստեղծել նաև ձկնային տնտեսությունների համար: 3 տարվա ընթացքում ձկնաբուծական 77 տնտեսություն փակվել է: 1984թ.-ի ինքնաշատրվանող տարածքը 32700 հա-ից դարձել է 10700 հա, այսինքն` 3 անգամ պակասել է: Գրունտային ջրերի մակարդակը իջել է 3-ից մինչև 9-ը մետր, առանձին դեպքերում` մինչև 15 մետր:

«Ստեղծվել են ծանր պայմաններ և ձկնային տնտեսությունների, առավելապես 29-31 համայնքների համար, և մեծ ռիսկեր կան ոռոգման և խմելու ջրի ապահովման համար, արդյունքում 8100 հա ջրապահովվածություն է պետք»,- ասաց Յուրի Ջավադյանը:

Այս ամենի հետևանքով փոխվել է նաև հողի կառուցվածքը, ինչի հետևանքով 20-25 % ավելի ջուր է պետք, որ գյուղացին կարողանա ոռոգել իր այգին: Առաջարկություն է եղել Սևանից լրացուցիչ 70 մլն խմ ջուր բաց թողնելու` լրացուցիչ հինգ տարի ժամանակով. «Մեր կարծիքով` հինգ տարվա մեջ պետք է կարողանանք ձկնային տնտեսությունները անցկացնել կիսափակ համակարգի, որը հնարավորություն կտա 33 անգամ ձկնային տնտեսություններում կրճատել ջուրը»,- ասաց Յուրի Ջավադյանը: Դա հնարավորություն կտա 5-6 տարուց հետո արտեզյան ավազանի մակարդակի բարձրացմանը:

Սակայն Աշոտ Սարգսյանը նշում է, որ այդչափ ծավալի ջրի բաց թողումը Սևանա Լճից, վտանգելու է լճի էկոհամակարգը:

Այս ամենը, Յուրի Ջավադյանի խոսքով, «ձկնային տնտեսությունների անփույտ շահագործման պատճառով» է առաջացել: Այս ոլորտում իր երկար տարիների փորձի մասին հիշատակող Յուրի Ջավադյանը, սակայն, մոռանում է նշել, թե ում վերահսկողության կամ կառավարման հետևանքով է, որ խնդիրը այսչափ սրվել է: 

Մեկնաբանություններ (2)

barséghian
100 000 darva penoutian sterdzvadz artésian djoure DJI VERANOROKVER !!!! hédo ???
ՀՀ ազատ քաղաքացի
Էդ Բուլկիյա Չուլկիա ինչա դա թուրքամետ քաղաքականություն է վարում: Ես արդեն լուրջ կասկածանքներ ունեմ դրանում: Իր տնօրեններից մեկը լավ տիրապետոլով Թուրքերենին, Թուրքիայի հետ լավ կապեր ունի ու տպագրություններ է կազմակերպում հենց Թուրքիայում, հիմա կարողա Բուլկին էլ է Թուրքական ինչ ինչ գրանը կոչվածներով ավիրում մեկ Երկիրը? Լավ այս ամենի մասին ԱԱԾ-ն չգիտի թե արդեն իրենց էլ են ........... Հիշեցում ԱԱԾ-ին՝ ավելի հեշտ կլինի դրա պոչը բռնել հենց կառավարության տանիք ապահովողների միջոցով, նրանք տալ առնելիք կոչվածում եղել են ու կան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter