HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նաիրիտի» ղեկավարությունը չի մեկնաբանում Մոսկվայի կայացրած վճիռները

«Նաիրիտ գործարանը» չի ցանկանում որևէ կերպ մեկնաբանել Մոսկվայի դատարանների կայացրած վճիռները գործարանի դեմ: «Հետքի» հարցին, թե արդյոք գործարանը պատրաստվո՞ւմ է վճարել այդ գումարները, թե՞ բողոքարկելու է վճիռները, «Նաիրիտ գործարանի» հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանը պատասխանեց շատ կարճ. «Մենք այդ հարցերին այս պահին չենք պատասխանում, քանի որ մենք հիմք չունենք»:

Թե ինչ է նշանակում հիմք չունենալը, Անուշ Հարությունյանը պարզաբանեց. քանի որ գործարանը ֆինանսական աղբյուր չունի, և «Նաիրիտ գործարանի» բոլոր հարցերով զբաղվում է ՀՀ կառավարությունը, իրենք նման հարցերի պատասխանել չեն կարող:

Ինչ վերաբերում է բողոքարկմանը, Անուշ Հարությունյանը նշեց, որը այս պահին դա էլ պարզ չէ:

Հիշեցնենք, որ Մոսկվայի արբիտրաժային դատարանը մարտի 11-ին բավարարել է ԱՊՀ Միջպետական բանկի՝  «Նաիրիտ գործարանից» 25,2 մլն դոլար բռնագանձելու հայցը: «Նաիրիտ գործարանը» «Ռայնովիլի» վարկի երաշխավոր է հանդես եկել, այդ պատճառով նրա դեմ էլ է հայց ներկայացվել՝ շուրջ 16,8 մլն դոլարի չափով տոկոսները գանձելու նպատակով, ինչպես նաև 8.4 մլն դոլար՝ տույժերը: Իսկ հունվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել էր նաև Միջպետական բանկի՝ 107 մլն դոլարի հայցն ընդդեմ Rhinoville Property Limited ընկերության, որը պաշտոնապես «Նաիրիտ գործարանի» սեփականատերն է: Այս գումարները առաջացել են «Ռայնովիլի»՝ Միջպետական բանկից վերցրած 70 մլն դոլար վարկի պատճառով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter