HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Արոնյանը կիսում է առաջին տեղը. այս պահին՝ Արոնյան-Անանդ

Երեկ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում Լեւոն Արոնյանը, սեւերով հաղթելով Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին, հավասարվեց մրցաշարի առաջատար հնդիկ Անանդին, որը նույնպես սեւերով ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ: Մյուս պարտիաներում խաղթեցին սպիտակները. Կրամնիկը՝ Մամեդյարովին, Անդրեյկինը՝ Տոպալովին:

7 տուրից հետո առաջատարը Անանդն ու Արոնյանն են, որոնք վաստակել են 4,5-ական միավոր, չնայած լրացուցիչ ցուցանիշներով առաջինը Անանդն է: 4 միավոր ունի Կրամնիկը, 3,5՝ Սվիդլերը, Տոպալովը, Անդրեյկինը, Մամեդյարովը վաստակել են 3-ական, իսկ Կարյակինը՝ 2,5 միավոր:

Այս պահին տեղի են ունենում 8-րդ տուրի պարտիաները. Արոնյան-Անանդ, Տոպալով-Մամեդյարով, Սվիդլեր-Կարյակին, Կրամնիկ-Անդրեյկին: Հիշեցնենք, որ 14 տուրից բաղկացած մրցաշարում գրոսմայստերները մրցում են երկուական անգամ իրար հետ: Այսինքն՝ մեկնարկել է երկրորդ շրջափուլը, պարզապես մասնակիցները փոխվել են խաղաքարերով:

Նշված զույգերը առաջին տուրում խաղաղ էին բաժանվել իրարից՝ բացառությամբ Անանդի ու Արոնյանի. հնդիկ շախմատիստը սպիտակներով հաղթել էր Լեւոնին: Եվ առաջ պոկվել, իսկ այժմ Լեւոնը հնարավորություն ունի ինքը դուրս գալ մաքուր առաջին տեղ:   

Խաղերի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել մրցաշարի պաշտոնական կայքում:

Լուսանկարը՝ candidates2014.fide.com 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter