HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը խուսափեց սիրիահայերին աջակցող հայտարարության առաջարկից

Այսօր «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկին դիմեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` առաջարկելով Սիրիայի Քեսաբ հայաշատ ավանում տեղի ունեցած իրավիճակին ուղղված ԱԺ-ի կողմից համատեղ հայտարարությամբ հանդես գալ: Այնուհետ պատգամավորն ընդգծեց, որ այնտեղ մեր հայրենակիցների վիճակը շատ դժվար է, և իրենցից ակնկալվում է արտակարգ միջամտություն:

Հ. Աբրահամյանը նշեց, թե կիսում է պատգամավորի մտահոգությունը, որը նաև իրենց բոլորի մտահոգությունն է, ապա ասաց, որ ավելի ճիշտ կլինի խորհրդարան հրավիրել արտաքին գործերի նախարարին կամ փոխնախարարին, որոնք էլ կներկայանցնեն, թե ինչ գործողություններ են ընթանում Սիրիայում: «Մենք բոլորս էլ մտահոգված ենք, բայց Հայաստանի Հանրապետությունն իրավասու չէ միջամտել այլ պետության ներքին գործերին: Իմ կարծիքով՝ դա ավելի խորը խնդիր է»,- ասաց նա` առաջարկելով, որ պատգամավորները նախարարության հետ համատեղ կարող են կազմակերպել լսումներ:

Մեկնաբանություններ (1)

hrach
Vorovhetev na petakan ayr chi ev erbeq chi lini, na manglavik e.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter