HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ Վարդան Պետրոսյանին՝ Հակոբյանների ընտանիքից

Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի ընտանիքը «Հետք»-ին է ուղարկել բաց նամակ՝ ուղղված դերասանին, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Երկար մտածեցինք, գրենք, թե չէ՝ ի պատասխան Վ. Պետրոսյանի նամակին

Պարոն Վարդան, գիտենք, որ տիրապետում եք դերասանական բարձր արվեստին, որը ամեն կերպ օգտագործում եք մեր առանց այն էլ ծանր վիճակն ավելի ծանրացնելու համար: Տարբեր սցենարներ գրեցիք հանրության մոտ խղճահարություն առաջացնելու համար: Բայց դա ձեզ թույլ չի տալիս կորցնել բարոյականությունը և ոտնահարել մեր արժանապատվությունը: Ի՞նչ է նշանակում բազմիցս փորձել ենք հանդիպել և մերժում ենք ստացել: Իսկ դուք ո՞նց էիք պատկերացնում, ձեզ այդքան հարազատ ծափահարություններո՞վ պետք է դիմավորեինք ձեր բարեկամներին:

Փորձել եք հանդիպել եւ մի քանի անգամ, ինչպես նշել եք, անհասկանալի հանդիպումներ են եղել ձեզ համար: Անհասկանալի, որովհետեւ բացի ժամանակ շահելուց՝ ուրիշ ոչինչ չի եղել: Չորս ամիս անց բարեհաճել եք գալ մեր մատաղ երեխաների շիրիմին 2 փունջ ծաղիկ դնել և խունկ ծխալ, որը դուք, շատ մեծ բան համարելով, հանրությանն եք ներկայացնում:

Ավելի լավ կլիներ՝ պատմեիք, թե ինչպես խրախճանքներից հետո ոչ սթափ վիճակում, բարձր արագությամբ, միեւնույն ժամանակ, հեռախոսով խոսելիս ոչնչացրեցիք 2 ընտանիք, 2 ջահել կյանք:

Դրա փոխարեն՝ գեղարվեստականորեն ներկայացրել էիք ձեր քրոջ եւ կնոջ հանդիպումը մեզ հետ: Այո, եկել են, բայց ինչ են տեսել եւ ինչ են խոսել: Տեսել են դժբախտացած 2 ընտանիք, ցավի ու սեւի մեջ մտած 2 մայրեր: Եւ գալուց հետո ինչ են առաջարկել. առաջարկել են Տաթեւիկի համար բժիշկ բերել, որը խորհուրդներ կտա, թե ինչ վարժություններ անի, այն դեպքում, երբ 20-ամյա Տաթեւը, որին հազիվ փրկեցինք մահվան ճիրաններից, դեռ հարց է՝ կկարողանա արդյոք ապրել լիարժեք կյանքով:

Ոչ մի անգամ չհիշեցիք մեր աղջկան, որը հոգեկան մեծ տրավմա է տարել: Ձեզ անգամ չանհանգստացրեց հուղարկավորության հետ կապված խնդիրները՝ այն դեպքում, երբ բազմիցս դա դարձրել եք շահարկման առարկա՝ իբր հոգացել եք այդ մասին: Մենք չենք էլ սպասել, պահեք ձեզ, դա ձեզ հաստատ պետք է գալու:

Հիմա քեզ ասում եմ՝ ոչ մի հաշտեցում, մենք թշնամիներ ենք: Եւ ավելի լավ էր՝ ընդհանրապես չխոսեիր: Ինչպես նշել ես, որ որոշեցիր խոսես: Ձեր ամեն քայլը մեզ ավելի է խոցում: Դա վաղուց մշակված անմարդկային ծրագիր էր ձեր եւ ձեր քրոջ կողմից: Մտածեք ձեր հոգու փրկության մասին: Ո՞նց եք ապրելու այդ մեղքով: Չենք լռելու եւ չենք ներելու: Բոլոր ձեր քայլերը անտրամաբանական են եւ նման ձեր խեղկատակ բեմադրություններին:

Իսկ ինչու չանդրադառնամ նրան, որ հինգ ամիս է՝ դատապարտյալների հիվանդանոցում եք, եւ ոչ թե կալանավայրում: Ինչ է, դեռ չառողջացա՞ք, ոնց հասկանանք, երբ մեր մահից փրկված հիվանդները՝ բազմաթիվ կոտրվածքներով եւ վնասվածքներով, վաղուց արդեն ստիպված տանն են, իսկ դուք դեռ բուժվում եք: Եւ դուք դեռ մտածում եք նոր  բեմադրությունների մասին. դա մենք թույլ չենք տա: Դուք այնքան լաց եք բերել, որ իրավունք չունեք ծիծաղելու:

Խորտակեցիր երկու ջահել կյանք: Եւ փոխարեն ծնկաչոք ներողության գայիք, դեռ փորձում եք ալեկոծել մեզ: Ամոթ ձեզ:

Եւ որտեղից եկաք, հանդիպեցիք մեզ, փոխարենը լսելու էինք հերթական վթարն է եղել՝ ոչ սթափ վիճակում, որը վերջացել է կորստով:

Ետ բեր մեր տղաներին եւ հեռացիր մեր ճանապարհից: Այս անգամ ձեր արտիստիզմը չփրկեց ձեզ, դուք ավելի բարդացրիք ձեր վիճակը՝ ստեղծելով ձեր չարաբաստիկ եռյակ միությունը՝ Վարդան, Աշխեն, Կոլյա:

Այնպիսի տպավորություն է, ոնց որ պարտք էինք ձեզ մեր տղաներին: Ինչ է, մտածում եք՝ ձեր երեխաներից վա՞տն էին: Այո, կարող ենք նաեւ սպառնալ: Ձագերին կորցրած վիրավոր գազանների ենք վերածվել:

Բազմիցս ասել եք, որ դուք կիսում եք մեր վիշտը: Փաստորեն դա ակնհայտ սուտ է, քանի որ սգալու փոխարեն դուք ընդամենը զբաղված եք եղել ֆիքսելով հանդիպման օրերը, ժամերը, վայրերը:

Մենք ձեզ վաղուց հանձնել ենք Աստծո դատին:

Հակոբյանների ընտանիք»:

Մեկնաբանություններ (26)

Bella
Ax Astvac jan !Axr Du bolori Astvacn es....Ognir bolorin....Xaxaxecru.....Es xosqer chem gtnum............
Կարին
մեդիա անգրագիտություն՝ բաց նամակի գաղափարը ենթադրում է ընթերցող հանրության մեկնաբանություն:
Arsen
Խորը ցավ եմ ապրում երկու կողմի համար էլ. որդեկորույս ընտանիքիների և Վարդան Պետրոսյանի համար: Ես տեղյակ չեմ կատարվածի մանրամասների այդ իսկ պատճառով չեմ մեկնաբանի և նույնը խորհուրդ կտամ մնացածին: Ուղղակի կցանկանայի երկու կողմին էլ հոգու մեծ ուժ, որպեսզի կարողանան իրենց մեջ գիտակցել ու ճանաչել տեղի ունեցածի մեջ իրենց մեղքի բաժինը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վարդան Պետրոսյանի ապրումները հնարավոր է,որ անկեղծ են. բայց ես գտնում եմ,որ այն ժամանակավրեպ է: Չպետք է մոռանալ,որ այդ մարդիկ 2 ջահել զավակ են կորցրել. սա ՀՍԿԱ վիշտ է:Պիտի հասկանալ ու հարգել,որ այս մարդիկ սգի մեջ են: Իսկ այս ամբողջ նամակա-մեդիային կրկեսը վերքին միայն աղ է լցնում: Սգալու համար ԼՌՈՒԹՅՈՒՆ է պետք: Վարդան Պետրոսյանը պիտի հասկանա,որ ա՛յս պահին իր ցգացումները չեն ամենակարևորը:
Atheisto
ամոթ լրատվական կայքերին ու շամշյանա-քաղմասային կատեգորիաին, ովքեր ՏՌԱՖՖԻԿ են ապահովում մարդկանց վշտի հաշվին....հատուկ անգրագետների համար. ես ամաչում եմ որ այս դարում կան մարդիկ, ովքեր մտնում են ինտերնետ, այցելում կայքեր, քոմենթներ գրում ու դեռեւս չեն հասկացել մարդասպան բառի իմաստը... Ի դեպ, ամեն օր մարդիկ են մահանում ՃՏՊ-ներից, ու դրա գլխավոր մեղավորը մլիցեքն են, որ երթեւեկը կարգավորելու, ճանապարհները լուսավորելու ու մարդկանց անվտանգությունը բարձրացնելու փոխարեն մենակ մտածում են ոնց փող լափեն ու տուգանեն... Հուսով եմ որ տուժող կողմը ի վերջո կտեսնի, որ Վարդանը մենակ չեր ղեկին...մի ամբողջ պետություն մեղավոր է այդ վթարում ու մնացաց բոլոր վթարներում...միգուցե այդ դեպքից հնարավոր լիներ խուսափել, եթե մեր երկրում ամեն մեկը զբաղվեր իր գործով...Թույլ մի տվեք որ Ձեր վիշտը օգտագործեն Վարդանի դեմ...ով վստահ եմ որ իր կյանքը կտար միայն թե հետ բերեր կորուստը....ես շատ հարազատ մարդկանց եմ կորցրել իմ կյանքում ու գիտեմ որ վերքերը չեն բուժվի երբեք...բայց երեւի իմաստուն կլինի, որ բարի գործ անելով եւ վտանգված կյանքեր փրկելով, հոգով մոտենանք մեր կորցրաց հարազատներին, այլ ոչ թե դառնանք գազան ու հեռվանանք նրանցից...
Աննա
Եթե ճանաչում եք Հակոբյաններին, ապա օգնեք որ բարությունն ու խաղաղությունը իշխեն նրանց մտքերում ու որոշումերում: Փոխանակ կենցաղային մանր զրույցներով գրգռելու..... Ցույց տվեք, որ բարձր եք ամեն տեսակ մանր հաշիվներից ու թշնամությունից: Թուրքը քանի-քանի հայ զավակներ, հայրեր ու մայրեր է մորթել, որքան անարատ կյանքեր են կործանվել...բայց անգամ այսքանից հետո չունենք այն թշնամությունը, որ սուր վերցնեինք ու գնայինք թուրք զավակ ու ծնող սպանելու: Հասկանում ենք, որ սա ճիշտ չէ, մեկս մյուսի հետ խոսելով պետք է հարց լուծվի: Ու նաեւ՝ մեկս մյուսին ներելով ու աջակցելով, չէ՞ որ հայերս մի բուռ ենք մնացել ու միմյանց հանդեպ բարյացկամ լինելով միայն կարող ենք դիմակայել դրսի վտանգներին: Ես վստահ եմ որ ձեր սրտում դուք ունեք բավական մեծահոգություն ու բարություն հանդարտ ու բարի ձեւով այս խնդիրը լուծելու համար: Գտեք լռություն ու զրուցեք ձեր խղճի հետ, կողքի դնելով վիրավորանքն ու ցավը...հանուն՝ կյանքի:
Աննա
Ասում եք՝ մարդիկ պարզապես պատասխանել են: Ինչի՞ն են պատասխանել. Վարդանը թվարկել է փաստեր, չվիրավորելով որեւէ մեկին: Եթե այդ փաստերից որեւէ մեկը սուտ էր, թող հերքեին: Թե չէ, երեխայություն է, ու ամոթ է հանրությանը դեմ տալ նման չարացած մի նամակ, որ վշտալից սրտին բոլորովին հարիր չէր: Ես Վարդան Պետրոսյանին անձամբ չեմ ճանաչում, բայց խիղճս ասում է որ ցավոք, խիղճը տրորված մի բան է ձեր ընդհանուր դիրքորոշման մեջ: Հասկանում եմ, որ կյանքը Հայաստանում դժվար է ու շատերիս չարացրել է, իսկ Հակոբյանների համար այն դաժան էր... բայց ավելի լա՞վ չէր լինի բռնել իմաստնության ուղին ու փորձել հանդարտվել, բարությամբ լցվել՝ ախր այլապես ո՞նց եք ապրելու: Հավատացեք, Տաթեւիկի առողջության համար առաջին հերթին այս հանդուրժող, բարի մթնոլորտն է պետք: Վրեժխնդրության, թշնամության, անձնական մանր-մունր հաշիվների աշխարհում առողջություն չի վերականգնվում, քայքայվում է: Փողից ավելի նրան ու բոլորիս սիրո եւ ներման մթնոլորտ է պետք: ՍԵՐ մարդկանց ու շրջապատի հանդեպ: ՆԵՐՈՒՄ՝ որպեսզի նաեւ դուք ներվեք, քանի որ բոլորս մեղքեր գործում ենք՝ կամա թե ակամա: Քրիստոս ասում էր՝ ով մեղք չի գործել այս կյանքում, թող ՆԱ՛ քար նետի այդ մեղավոր կնոջ վրա....ու մեկը չգտնվեց: Կարծում եմ մի իմաստուն քահանայի հետ հանդիպումը կարող էր հոգիներ հանդարտեցնել...փորձեք:
Աննա
Կարինա եւ նրանք ում այդքան հուզում է Վարդան Պետրոսյանի դերասան լինելը՝ վստահ եմ հեռուստացույց նայել սիրում եք ու մեկ կամ ավելի սերիալների սիրահար եք, որի հաճույքը չէիք ունենա առանց դերասանների: Բոլոր մասնագիտություններն էլ հարգի են, եթե լավ են արվում, եւ այս թեման արժե որ էլ չշահարկեք, սրանով ձեր մտահորիզոնի մասին ոչ մի լավ բան չեք ասում: Եւ պետք չէ վիրավորել նրանց ովքեր չեն միանում ձեր հայհոյանքներին ու մեղադրանքներին: Ես ենթադրում եմ որ ձեզ համար նման օնլայն քննարկումներին մասնակցելը, կամ Վարդան Պետրոսյանին վերաբերող տեքստերը կարդալը անսովոր բան է, դրսեւորվելու նոր ձեւ, որ նպաստում է ներքին չարության սանձարձակ դրսեւորմանը: Բայց փորձեք հանգիստ կշռադատել ու ապա արտահայտվել: Այն որ ձեր դեմքը չի երեւում, բոլորովին չի արդարացնում ձեր կոպիտ տոնը: Հենց այս չարությունն է, որ տխրեցնում է՝ հետաքրքիր է, դրանից ի՞նչ եք շահում: Լավ, Վարդանին ու ողջ հանրությանը հայհոյեցիք, թքեցիք-մրեցիք, հետո՞...սա ի՞նչ է, եթե ոչ վշտից շոու սարքել:
Կարին
Դժբախտությունը, եթե դառնում է գործիք, կարիք ունի (երբեմն անհեթեթ) պաթոսի. «Ետ բեր մեր տղաներին եւ հեռացիր մեր ճանապարհից»:
Հ.Շ.
Սիրելի ու յարգելի Հակոբյանների ընտանիք, հաւատացէք՝ անկարելի է որ Վարդան համաձայն լինի զինք «պաշտպանել» կարծողների կողմէ ձեր հասցէին ուղղուած վիրաւորական ու անմարդկային արտայատութիւններին, անմիտ ու անզգամ խօսքերին, արհամարհանքին, հայհոյանքներին, անարգանքին: ---- Ձեր կորուստները անգին են, աներեւակայելի: ---- Ձեր ցաւը անսահման է, անդարմանելի: ---- Ձեր համար կեանքը մահից վատ է, յատկապէս այս ժամանակներին: ---- Մարդ կարող է միայն խոնարհիլ ձեր տառապանքին առջեւ, ու մի քանի արցունք ալ իր կարգին թափել այս աշխարհից հեռացած ձեր պաշտելի երեխաների յիշատակին, նաեւ խորապէս, անվերապահօրէն եւ բացառապէս ցաւիլ ու ափսոսալ ՝ վթարից վնասուած սակայն - փառք Աստուծոյ - վերապրած ձեր հարազատների ցաւերին համար: ---- Ես մի բան եմ խնդրում, ձեզանից ծնկաչոք աղաչում, միայն մի բան՝ ջանացէք նկատի առնել որ Վարդան դիտմամբ չըրաւ, այն ինչ որ պատահեցաւ: Ջանացէք միայն այս ձեւով մտածել: Թէ որ կարելի չլինի,ոչինչ, հասկնալի է: Սակայն ջանացէք: Եւ այս չեմ ասում ես, առաջին հերթին, պաշտպանելու համար Վարդանը. այլ՝ յոյսով եմ թէ այս մօտեցումը թերեւս կարող է նշոյլ մը մխիթարանք ներշնչել ձեզի, նուազագոյն չափով սփոփել ձեր խռով ու անհաշտ, տառապեալ հոգիները: ---- Ցաւակցական անկեղծ զգացումներով ՝ Հ.Շ. (Կանատայից)
Հ.Շ.
Վարդանի տեւապէս խօսուն – աւելի ճիշտ՝ մշտապէս շատախօս – «երկրպագուները», ինքնակոչ «պաշտպանները», պարզապէս խաչում են զինք: ---Ամէն անգամ որ մի բան են ասում կամ գրում, կարծելով թէ իրեն իբրեւ թէ զօրավիգ են կանգնում, պարզապէս զինք խորտակում են, զինք խաւարի մէջ խրում ու թաղում են, այս խնդրին մէջ: ---- Միայն այստեղի մեկնաբանութիւնները արդէն եթէ նկատի առնենք՝ ինչպէ՞ս կարելի է անգիտութեան, տգիտութեան, շահագրգռութեան, մինչեւ իսկ չարութեան վերագրել խօսքեր, որոնք հիմնականօրէն՝ անսահման վիշտի ու ցաւի արտայայտութիւն են, անհուն ցաւի ոռնոցներ, լաց ու ողբ են, անասելի կորուստներու պատճառով: ---- Ամօ՛թ է ալ, վերջ դրէք այս զարհուրելի կեցուածքին: ---- Դո՛ւք էք լինելու Վարդանի դատապարտման պատճառը:
Արմեն
անդառնալի է կորուստը, եթե նույնիսկ ոչ ընդունել, բայց գոնե հասկանալի հարազատների, որդեկորույս ծնողների պահվածքը․․․ ինչ ուզում եք մտածեք, փող են քւզում, արդարություն են ուզում, ում կողմից է շոու Վարդանի եթե վշտից մթագնած այդ ընտանիքների․․․ բարդ է շատ․․․ բայց ահա մեկնաբանությունների մեջ, մարդի առիթը բաց չեն թողնում իրար վիրավորել, ուրիշներին խորհուրդ են տալիս չդատել, բայց իրենք են դատում այս կամ այն կողմին, իրենք են իրենց փխրուն ուսերին դնում այս գործի բացահայտումն էլ, դատն էլ․․․ հասկանալի է նաև որ ցանկացած մեկը անտարբեր չէ, դեպքն արտառոց է, հասարակական մեծ արձագանքով․․․ վստահ եմ, որ վերջնական դատավճռից հետո էլ փոխադարձ մեղադրանքները շարունակվելու են, Վարդանին անիծողների ու վարդանապաշտների բանակը գրեթե հավասար է․․․ մեր մեջ մեռել է վերջին մարդկայինը՝ կարեկցել, հասկանալ, սփոփել․․․ մեր մաղձը լցնում ենք վիրտուալ տարածք, տարածելով ատելություն, թշնամություն․․․ մի տեսակ քարոզի նմանվեց, բայց․․․ չեմ ել կարող ասել մարդ եղեք մարդիկ, քանզի աշխարհի վրա ամենադաշան, ամենանողկալի կենդանին մարդն է․․․ համբերություն Հակոբյանների ընտանիքին, համբերություն Վարդան Պետրոսյանին ձեր հարձակումներից պաշտպանվելու համար․․․
KARINA
ANI.ANNA .U ELI SHAT CHHASKACOXNERI HAMAR EM HATUK GRUM.MARDIK @NDAMEN@ PATASXANEL EN IRENC UXXVAC NAMAKIN VOR@ NUYNPES BAC E EXEL .DITAVORYAL AYS VSHTACAC MARDKANC OGTAGORCUM EN IRENC DERASANUTYUNNEROV .KAN ZOHER KA MEXAVOR .VARDAN@ ARIT@ BAC CHI TOXNUM BEMAKANACNELU AYS MARDKANC VISHT@ .HERIKE BTACAC UXEXNEROV MTACEK .TOXEK MARDIK IRENC VSHTOV TAPAKVEN .INCH ANHETET KOMMENTNER EK GRUM .INCH POX .VOR POX@ HARC LUCER AYSKAN BAN CHER LINI MARDIK MOT CHEN TOXEL CHEK HASKANUM ..EV VONC KARELI E AYS DJBAXT CNOXNERI HASCEIN NMAN DZEVOV XOSAL AMOT DZEZ DREK DZEZ IRENC TEX@ HAMOZVAC EM VOR AVELIN KANEIK
Կարին
Կրոնական անգրագիտություն՝ քրիստոնեական մեջբերումներով թշնամություն չեն հայտարարում:
Աննա
Ցավալի է տեսնել թե որքան հեշտությամբ կարող է վիշտը շահարկվել ու այսպես չարանալ: Ախր չարանալով ձեզ եք միայն վնասում: Եթե Աստծո դատին եք թողել Վարդանին, ինչի՞ համար է այս ամբողջ նամակը, որ վշտից ավելի չարությամբ է լցված ու անընդհատ մեղադրում եք մյուս կողմին: Անկախ այս պատահարի մանրամասներից, պետք է հասկանալ որ սա պատահար էր եւ Վարդանն անձամբ ձեր ընտանիքին չի ճանաչել ու չի ցանկացել վնասել: Եւ ուրեմն սա կյանքի ցավոտ մի դեպք է, որ շատ ու շատ ընտանիքների, ցավոք, պատահում է ամեն օր: Ամեն օր ավտովթարներ են լինում մեր երկրում, եւ ցավոք, Վարդանի ճանաչված, գրագետ ու սիրելի լինելը այս դեպքում գործում է նրա դեմ, ինչպես Ջոնն է նկատում: Փորձեք ազատվել չարությունից ու դառնությունից, հանդարտեցրեք ձեր սիրտը ու լսեք ձեր սրտի մաքուր խորհուրդը: Մարդուն նվաստացնելով, ծաղրելով ու անհնարինը պահանջելով որեւէ լավ բան չեք կարող շահել:
Hasmik
chei karogh chgrel, shat em cavum amen inchi hamar, bayc nman motecumy anynduneli e.... Astvats dzez bolorin hasni, Vardan dzez hamberutyun, cavum em, bayc indznic lav giteq vor nuynisk vishtn el amen mard ir makardakin hamarzheq e tanu, cavoq sa e irakanutyun, isk namake iskapes anhetetutyun e.
Nara
lseq bolor nranc em asum ovqer lav chen haskacel hodvaci imast@ hargeliners xosq@ voch te inch vor Vardanic Hakobyanneri @ntaniq@ in nyutakan ognutyun unenan nranc vochinch petq chi haskacaq,nranq irenc gandzerin en korcrel,xosq@nra masine vor stum en ,es ancanot mard em Hakobyanneri @ntaniqin bayc es kisum em nranc visht@ u kangnac em nranc koxqin,Joni,Tevos,hargeq mardkanc visht@ urish vochinch,isk poxi aknkaliq ete zgaciq uremn duq eq nman dzevi aknkalum exavvvvvvvvvvvvvv
Asya
Herika Dzer himar kommentnerov inknahastatvek chek tesnum Mardik irenc uxxvac namakin en patasxanel inchek uzum chek uzum kitnert mi xotek a push apush durs ek talis vor inch tox chgrer mardkanc hangist toxer patasxanel chstanar amen texic verkacox gruma dzennetr ktrek ver @nkek texnert Dzer het vor kpatahi duk urish kerp kvarvek te Che mek@ makardakica xosum mek@ poxic ay tgetner pox vor uzein eskan ban Cher lini nrank tkac unen poxi vra da parz erevuma tox hangist toxen et mardkanc mi stic ban en gtnum vor hodvac gren u vor es mardik patasxanner@ talis en sksum en mrmral zzvum em et derasanin pashtpanoxnerc yaxk .......
john
խեղճ Վարդան...հիմա եմ հասկանում,թե ժողովուրդը ինչու է ասում«Գիտունի հետ քար քաշի,անգետի հետ փլավ մի կեր»...Եւս առավել եթե այդ անգետի վիշտը հատուկ դիտավորություններով շահագործվում է չար «գիտունների »կողմից... Դիմացեք,արվեստագետը միշտ էլ համբերող է...
Vika
aranc imanalu mi xoseq.....duq shat sxal eq mtacum ....voch mi poxi aknkaliq el chka ....uxxaki mi porceq dzez chverabervox gorcerum voroshumner kayacnel u karciqner haytnel..iroqq asel en ...esel em asum ...Astvac kani daty Vardan Petrosyanii ..
hehri
Asdvac im ays vorkan adelutyun gareli e martu metch puyn tnel agama tjpaxt argac me hanteb anci me vor amenayn xonarhutyamp gntuni ir badasxanadvutyune ,hagarag anor vor ir gyankn al xordagvac e ? Ur gmna Krisdonyagan neroghamdutyune?
Alla
Ays zer meknabanutyunnern anmakardak mi hncecreq Karin ev Tevos, voc vor iravunq cuni qnnadatelu, sus mnaceq!!!Մեկնաբանությունը...
hasmik
astvac chani mi mor el zer het kpatahi
ASYA
ESTEX POXI HARC CHKA AY ANAMOTNER CHEK TESNUM PARZ GRVAC E VOR SHAHARKEL EN ET TEMAN VOR@ IRAKANUTYAN@ CHI HAMAPATASXANUM SHAT LAV GRVAC E VARDANIN LAV TEXN EN DREL TOX GETIN@ MTNI
Gohar
Hetaqrqir e, yete Vardan Petrosyani poxaren varordy mi ayl, chchanachvac meky liner u iroq vochinch chaner tujoxneri hamar, nranq nuyn dzevov kpahein irenc)))))))))))))))))
Tevos
Astco anuny qich tveq, namakic menak poxi akynkaliqi hot ara urish voch mi ban...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter