
Բողոքի ակցիա բնապահպանական կոնֆերանսի ժամանակ (լուսանկարներ)
2014 թ. մարտի 25-26-ը Համաշխարհային բանկը և ՀՀ կառավարությունը ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանությունների, Կանադայի կառավարության աջակցությամբ կազմակերպել են «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ Հայաստանում» միջազգային կոնֆերանս:
Մարիոտ հյուրանոցի մոտ կոնֆերանսի մասնակիցներին դիմավորելու և իրենց բողոքի ձայնը բարձրացնելու էին եկել բազմաթին բնապահպաններ: Նրանց սկզբում ներս չէին թողնում հյուրանոցի գլխավոր մուտքի մոտից: Հայտնվելով կոնֆերանսի դահլիճում բնապահպաններն իրենց պաստառներով և բացականչություններով հիշեցրեցին Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին, ինչպես նաև առաջարկեցին կոնֆերանսի մասնակիցներին ներկա գտնվել հյուրանոցի տարածքից դուրս կազմակերպված «Անպատասխանատու հանքարդյունաբերությունը Հայաստանում» անվանմամբ ալտեր-կոնֆերանսին:
Մեկնաբանել