HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարը՝ Մաքսիմ Հակոբյանին պատկանող ընկերության վթարների մասին

Այսօր հանքարդյունաբերության թեմայով տեղի ունեցող միջազգային համաժողովին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին հարցրեցինք, թե նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ մեկ տարվա ընթացքում պարբերաբար կրկնվող վթարների ուսումնասիրման ուղղությամբ, փորձաքննության ենթարկո՞ւմ են տեղի ունեցած վթարները:

«Նման դեպքերի վերաբերյալ ոչ միայն Քաջարանի, այլև ցանկացած ընդերք շահագործողական աշխատանքների ժամանակ որևիցե մի վթար, դա կլինի խողովակաշար, դա կլինի պոչամբար, արտանետում, որը կբերի բացասական երևույթների, մեր կողմից շատ վատ է ընդունվում, բնականաբար, օրենքով սահմանված կարգով մենք կազմում ենք արձանագրություն: Տվյալ ձեռնարկությանը ենթարկում ենք պատասխանատվության, տույժերի, տուգանքների, հետագայում նմանատիպ խախտումներ թույլ չտալու: Եթե կունենաք նման դեպքեր, խնդրեմ՝ տրամադրեք մեզ»,- պատասխանեց Ա. Հարությունյանը՝ նշելով, որ տվյալ պահին ինքը չի հիշում, թե ինչքան է եղել ԶՊՄԿ-ի տուգանքների չափը, սակայն վստահ է, որ ամեն ինչ արվել է օրենքի համաձայն:

Ի գիտություն նախարարի. 2012-ին ԶՊՄԿ-ի վթարի հետևանքով Ողջի գետով 12 ժամից ավելի պոչանքներ էին հոսում, և բնապահպական տեսչության Սյունիքի մարզային բաժինը շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատեց մոտ 400.000 դրամ: 2013 թ. սեպտեմբերի 20-25-ին նույն կոմբինատի Արծվանիկի պոչամբարի աղտոտված պարզվածքը լցվել էր Նորաշենիկ գետը: Հնգօրյա վնասը տեսչության Սյունիքի մարզային բաժինը մոտավորապես հաշվարկել էր «1 միլիոն դրամի կարգի»: Իսկ նույն տարվա դեկտեմբերի 26-ին Նոր Աստղաբերդ (այստեղ են գտնվում Կապանի ջրամատակարարման ակունքները) համայնքում գործող, Զանգեզուրի պղնձամոլիդբենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին պատկանող «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքում վթարի հետևանքով պոչանքները լցվել էին Նոր Աստղաբերդով հոսող Գեղի գետը: Նույն օրը ԶՊՄԿ-ի Արծվանիկի պոչամբարի հոսքաջրերը կրկին թափվել էին Նորաշենիկ գետը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Չնչին ու ողորմելի «տուգանքներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter