HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պարապություն Ազգային ժողովում

Ազգային ժողովում քննարկվում է Գալուստ Սահակյանի, Խոսրով Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի, Մնացական Մնացականյանի, Արմեն Մխիթարյանի եւ Հակոբ Հակոբյանի հեղինակած  օրենսդրական նախաձեռնությունը` «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Նախագծի հեղինակ պատգամավորներն առաջարկում են հարկի դրույքաչափի բարձրացում, նոր հարկատեսակի սահմանում նախատեսող օրենքները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքները ընդունելու տարվան հաջորդող ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ քան այդ օրենքների պաշտոնական հրապարակումից հետո վեցերորդ ամսվա սկզբից:

Դահլիճում ներկա են մոտ մեկ տասնյակ պատգամավորներ: Նրանց մի մասը հետաքրքրված է նախաձեռնությամբ եւ հարցեր են տալիս, իսկ մյուսները պարապությունից կամ կողքինների հետ են խոսում, հեռախոսով զբաղվում կամ էլ՝ փափուկ աթոռի վրա նստած ճոճվում են:

Նշենք, որ դահլիճում չեն նույնիսկ նախագծի հեղինակները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter