HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կկարողանա՞ Արոնյանը հասնել Անանդին

Այսօր ռուսական Խանտի-Մանսիյսկ քաղաքում տեղի ունեցավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ տուրը, որն ընդհանուր առմամբ խաղաղ անցավ: 4 պարտիաներից 3-ում գրանցվեց ոչ-ոքի: Միավորը կիսեցին Արոնյան-Տոպալով, Կարյակին-Անդրեյկին, Անանդ-Մամեդյարով զույգերը, իսկ Սվիդլերը սեւերով կարողացավ հաղթել Կրամնիկին, ինչը աշխարհի նախկին չեմպիոնին բավականին հետ գցեց մրցաշարային աղյուսակում, եւ գործնականում Կրամնիկին շատ դժվար կլինի դուրս գալ ստեղծված իրավիճակից, մանավանդ որ երկրորդ շրջափուլում Վլադիմիրն անհաջող է խաղում:

Արոնյանն իր հերթին, ոչ-ոքի խաղալով Տոպալովի հետ, Անանդին կրկին թողեց 1 միավորի հեռավորության վրա, եւ հիմա հնդիկ գրոսմայստերի համար դա ամուր պաշար կարող է լինել, քանի որ մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 4 տուր: 

10 տուրից հետո Անանդն ունի 6,5, Արոնյանը` 5,5 միավոր: 5-ական միավոր են վաստակել Կարյակինը, Մամեդյարովը, Սվիդլերը, Կրամնիկն ու Անդրեյկինն ունեն 4,5-ական, իսկ Տոպալովը` 4 միավոր:

Վաղը կայանալիք 11-րդ տուրում կմրցեն Անդրեյկին-Մամեդյարով, Տոպալով-Կարյակին, Սվիդլեր-Արոնյան, Կրամնիկ-Անանդ զույգերը:

4 տուրում Լեւոնը սպիտակներով հաղթել էր մրցակցին, սակայն այս անգամ շատ դժվար է լինելու, քանի որ նախ Սվիդլերը Արոնյանի համար հեշտ մրցակից երբեք չի եղել, եւ հետո Պյոտրը կես միավոր է զիջում հայ շախմատիստին ու նրանից առաջ անցնելու լավ հնարավորություն ունի` խաղալով սպիտակներով: Իսկ եթե Լեւոնը հաղթի Սվիդլերին, ապա շատ հավանական է, որ կկրճատի միավորների տարբերությունը Անանդից, քանի որ վերջինիս դժվար խաղ է սպասվում իր վաղեմի մրցակից Կրամնիկի հետ. այս զույգի առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի:  

Լուսանկարը՝ candidates2014.fide.com

Մեկնաբանություններ (1)

lolo90
Congrats Good News

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter