HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անվտանգության նկատառումներով» քաղաքացիներին թույլ չեն տվել մասնակցել Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին

Քիչ առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվեց Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը, որին ներկա գտնվել ցանկացողներից դատական կարգադրիչները պահանջեցին անձը հաստատող փաստաթուղթ: Նման փաստաթուղթ չունեցողներին թույլ չտվեցին մտնել դատական նիստերի դահլիճ:

Կարգադրիչները հղում կատարեցին Դատական օրենսգրքի 214 հոդվածին, որով սահմանվում են դատական կարգադրիչի իրավունքները: Հոդվածի 1-ին կետում նշված է, որ դատական կարգադրիչն իրավունք ունի պարզելու դատարան մուտք գործող, դատական նիստերի դահլիճում գտնվող, ինչպես նաեւ դատական սանկցիայի ենթարկված անձի ինքնությունը, սակայն որեւէ հիշատակում չկա անձը հաստատող փաստաթուղթ չունեցողի մուտքը դռնբաց դատական նիստի դահլիճ արգելելու մասին:

Այս կապակցությամբ «Հետքին» պարզաբանում ներկայացրեց Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը` նշելով, որ նման որոշում կայացվել է հնչեղություն ստացած դատավարության մասնակիցների անվտանգության նկատառումներով: 

Ավելի ուշ քաղաքացիներին թույլ են տվել մտնել դահլիճ:

Մեկնաբանություններ (1)

Հ.Շ.
Վարդան Պետրոսյանը տակաւին ջանալ փրկելու համար, անհրաժեշտ է կատարել հետեւեալը՝ --- 1) Իսկոյն ու անյապաղ, անմիջապէս, արձակել իր այժմու փաստաբան, մեթր Նիկոլայ Բաղդասարյանը: --- Արդարեւ, ան հիմնական պատճառ մըն է Վարդանի աղետեալ կացութեան: (Եւ բարեբախտաբար, վթարի ընթացքում մահացած եւ վիրաւորուած ջահելներու ընտանիքը զանազանութիւն է անում Վարդանի Պետրոսյանի եւ իր խնդրոյ առարկայ փաստաբանին միջեւ). --- 2) կոչ ուղել Վարդան Պետրոսյանի երկրպագուներին ու հանրային ինքնակոչ պաշտպաններին, որ... բարեհաճին լիովին լռել: Այլեւս ոչ մի հարնային խօսք կամ գրութիւն, ո՛չ մի, Աստուծոյ սիրոյն: --- Որովհետեւ անոնք ալ պատճառ մըն են Վարդանի ընթացքի մէջ խաչելութեան: --- Թող մէկը զիս լսէ, խնդրում եմ, աղաչում եմ: --- 25 տարիներու փորձառութեամբ իրաւաբան մըն եմ, եւ շատ մօտից եմ հետեւում այս խնդիրը, առաջին օրից: --- Թէ որ վերոյիշեալ երկու կէտերը կիրարկուին, տակաւին յոյս մը կը մնայ կարելի եղածին չափ նուազեցնելու այս ահաւոր ողբերգութեան վնասները: --- Խորին տխրութեամբ՝ Հայդուկ Շամլեան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter