HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերոբ Տեր-Պողոսյանն անչափահաս տարիքում մանկապղծության զոհ չի եղել

Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց մանկապղծության մեջ մեղադրվող, Ախթալայի «Մեթըլ Փրինս» ընկերության սեփականատեր, ԱՄՆ-ի քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը: Ամբաստանյալին հարցեր պետք է ուղղեին նրա պաշտպանները, սակայն վերջիններս դա անելուց հրաժարվել են:  

Ամբաստանյալին հարցաքննել է մեղադրող Արամ Ամիրզադյանը: «Մանրամասն հարցաքննում եմ»,- ասաց մեղադրող-դատախազը: 

Նախաքննության ժամանակ Սերոբ Տեր-Պողոսյանը ցուցմունք չի տվել, իսկ դատաքննության ընթացքում տվել է բավականին ծավալուն ցուցմունք: Նա նշել է, որ զղջում է կատարվածի  համար: «Սակայն իրեն մեղավոր չի ճանաչում այն հոդվածներով, որով մենք մեղադրանք ենք առաջադրել»,- ասաց Արամ Ամիրզադյանը: 

Դատական նիստի ընթացքում իր հարցադրումներով մեղադրողը փորձել է ճշտել Տեր-Պողոսյանի հարաբերությունները կանանց հետ: Սակայն դատախազը նպատակահարմար չգտավ լրագրողներին հայտնել ամբաստանյալի պատասխանները, թեև հավելեց որ խոսքը Տեր-Պողոսյանի կանանց հետ ունեցած նորմալ հարաբերությունների մասին էր:

Մեղադրողն իր հարցերով պարզել է նաև, որ ամբաստանյալն անչափահաս տարիքում մանկապղծության զոհ չի եղել: «Հետքի» հարցին, թե Տեր-Պողոսյանն ինչով է բացատրում այդքան շատ զուգընկերներ ունենալու հանգամանքը, Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Ես չեմ ուզում հրապարակել դռնփակ դատական նիստի գաղտնիքները, բայց ես կարող եմ ասել, որ դա, ըստ Տեր-Պողոսյանի բացատրության, պայմանավորված է իբրև փոխադարձ ցանկությամբ` նաև անչափահասների ցանկությամբ»: 

Ֆիզիոլոգիական տեսակետից դատարանը հնարավոր համարո՞ւմ է 12-13 տարեկան տղաների մոտ նման ցանկության առկայությունը: Հարցին ի պատասխան մեղադրողը նշեց, որ իր մոտ էլ է առաջացել նման հարց եւ այն ուղղել է Տեր-Պողոսյանին: «Ես իրեն հարցրել եմ, թե ինչ կապ կարող է ունենալ 70 տարեկան տղամարդը 12,14 կամ 16 տարեկան նույն սեռի ներկայացուցիչի հետ»,- ասաց Արամ Ամիրզադյանը՝ խնդրելով ամբաստանյալի պատասխանը չհրապարակել:                                                                                                        

«Հետքի» մեկ այլ հարցին՝ մեղադրողը հնարավոր համարո՞ւմ է, որ դատաքնության արդյունքներով Սերոբ Տեր-Պողոսյանին նախաքննության ժամանակ առաջադրված հոդվածները փոփոխվեն, Արամ Ամիրզադյանը պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ Դուք անընդհատ այդ հարցը տալիս եք: Դրա համար ինչ-որ առիթ ստեղծվե՞լ է… Թույլ տվեք՝ մենք դատաքննությունն անենք, ապացույցները լրիվ համադրենք, ճառն ասենք , ամբողջ դատական նիստերն ավարտենք, եթե դատարանը չապացուցի, որ Սերոբ Տեր-Պողոսյանն անչափահասների նկատմամբ բռնի գործողություններ է կատարել, կարող է հոդվածների մեջ փոփոխություններ լինել: Եթե չի ապացուցվում ինչ-որ բան, էնտեղ կարող է վերաորակավորվի, բայց կոնկրետ այս գործում ես մտավախություն չունեմ»: 

Դատախազ Արամ Ամիրզադյանը գտնում է, որ Տեր-Պողոսյանի զբաղեցրած պաշտոնը պետական չէր: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի խորհրդականը լինելուն, Ամիրզադյանն ասում է, որ «դա եղել է այն ժամանակ, երբ Տեր-Պողոսյանի նկատմամբ քրեական գործ հարուցված չի եղել: Մարդը դեռևս այս պահին էլ համարվում է  անմեղ, մինչև չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»:  

Լրագրողների խնդրանքով դատախազը մեկնաբանեց Տեր-Պողոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի մամուլով արված այն հայտարարություններին, թե դատական վերջին նիստի ընթացքում, ի հեճուկս տարածված լուրերի, Սերոբ Տեր-Պողոսյանը իրեն մեղավոր չի ճանաչել և չի ընդունել մեղադրանքը: Գիվի Հովհաննիսյանը նշել է, որ պաշտպանական կողմի կարծիքով՝ վերաորակված մեղադրանքը (ՀՀ ՔՕ 139 հոդվածի 2-րդ, 3-րդ մասերը), որ նախատեսում է 8-15 տարվա ազատազրկում, ապօրինի է: Իսկ նախնական մեղադրանքով (ՔՕ 141 հոդված), որով սահմանվում է տուգանքից մինչև 2 տարվա ազատազրկում, հնարավոր էր համաներման կիրառում: 

«Փաստաբանը հայտարարելիս կամ ճիշտ չի հասկացել, կամ ինքը ցանկացել է այդպես ներկայացնել: Ես անցյալ անգամ էլ Ձեզ ասացի, որ Տեր-Պողոսյանը հերքում է իր արարքները, բայց հիմնականը, որ ինքը սեռական հարաբերություններ է ունեցել տուժողների հետ, նա  չի հերքում: Այսօր էլ իմ հարցերից հետո նա չի հերքում: Նա հերքում է, որ անչափահասների նկատմամբ իր կողմից բռնություն է կիրառել: Սա իր համար սկզբունքային նշանակություն ունի, դա է հերքում: Եվ պաշտպան Գիվի Հովհաննիսյանի ասածը, այն որ Տեր-Պողոսյանը չի զղջում և նորմալ է դա համարում, Տեր-Պողոսյանն ամենևին նորմալ չի համարում իր գործողությունները և,  ընդհանրապես, նա ներողամտություն էր հայցում ժողովրդից, ներողություն է խնդրում տուժողներից և զղջում է կատարվածի համար: Դա իր բառերն են: Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե նա իր մեղքն ընդունել է, և վերջ»,- ասաց մեղադրողը:

Լրագրողների հարցին, թե, այնուամենայնիվ, դատարանում Տեր-Պողոսյանի կողմից տուժողների նկատմամբ բռնության կիրառելու փաստը չհիմնավորվելու դեպքում մեղադրողը հնարավոր համարո՞ւմ է առաջադրված հոդվածների փոփոխություն, Ամիրզադյանը պատասխանեց. «Ես դեռևս չեմ զգացել մի պահ, որ կասկած առաջացներ այդ ապացույցների վրա, այսինքն՝ դատարանում չկան հակառակը բերված ապացույցներ: Ես կարծում եմ, որ դա բավականին հիմնավոր է»: 

Արամ Ամիրզադյանի հետ զրույցից պարզվեց նաեւ, որ նա բացասական է վերաբերում Ռուսաստանի Դումայի վերջերս ընդունած՝ պեդոֆիլներին քիմիական ամորձատման ենթարկելու մասին որոշմանը. «Ես սա որպես ՀՀ քաղաքացի չեմ ասում, և որպես իրավաբան չեմ ասում, ես որպես մարդ գնահատում եմ, որ կարելի է ավելի խիստ պատիժներ նախատեսել, ոչ միայն այդպիսի: Կարող էին նախատեսել, որ նրա տեղաշարժը պահվի հսկողության տակ: Բայց տվյալ դեպքում ես չեմ կարծում, որ հիմա այս դեպքը կարող է օրենսդրական փոփոխությունների հանգեցնել, և չեմ կարծում, որ քիմիական կաստրացիան կիրառելի է ընդհանրապես ՀՀ-ում: Հետագայում կարող է օրենսդրության զարգացումներն այնպես լինեն, որ տարբեր ձևերի, տարբեր մեթոդների կիրառում ընտրվի»: 

Բոլոր դեպքերում, մեղադրողը գտնում է, որ այսօրվա դրությամբ նախաքննությամբ առաջադրված մեղադրանքից  դատաքննությամբ շեղումներ չկան. «Ես կարծում եմ,  որ մեղադրանքը հիմնավոր է, և երբ արդարադատություն իրականացնող մարմինը` դատարանը, այլ բան կգտնի, այն ժամանակ մենք կխոսենք»: 

Ըստ դատախազի՝ դատաքննությունը դեռևս ընթացքի մեջ է և դեռ կարող են լրացուցիչ հարցեր ծագել: Հաջորդ դատական նիստ տեղի կունենա հոկտեմբերի 19-ին: Մեղադրողը կշարունակի Սերոբ Տեր-Պողոսյանին հարցաքննել:

Մեկնաբանություններ (5)

noname
Es anasun@ anhajox aborti zoha exel!!!!!!
Mleh Ishkhanian
2. AREV, yes knakhntreyi mechanikakan (dasakan)amordzatum@ ayt pedophili hamar.. Qorr danakov.
Marianna
Great haykUS, everything can happen in Armenia, espeially when u have money and people in the government. So, we need and must to do all we can to make them do the right decision....
AREV
serob pedofil porosyani gorci masin bolorn en hetaqrqrvum, rusastanum arajhadrvac qimiakan amordzatman dzev@ AYO KARELI E KIRAREL NAEV ET BIDZU TIKNAPAH LAKOTNERIN> VOJH MI NORMAL MARD EL IR DRAM- DOLLAR2 jhi ogtagorci pedikutyan vra. aynpes vor bolor@ ET PATIJ2 kreluc kvaxenan/
haykUS
This evil filthy trash needs to go to jail. If he is freed because of his money or connections with Armenian government. I personally will send numerous letters to the FBI and Police in US, so all can flag him as a raper, child molester and he will have hell life here in US!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter