HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լիդիանը» դեռևս որոշում չի կայացրել Ամուլսարում ներդրումներ անելու մասին

«Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ԲԲ ընկերության փոխտնօրեն Դիդիե Ֆոլենը Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության թեմայով համաժողովին նշեց, որ ընկերությունը դեռևս որոշում չի կայացրել Ամուլսարում ներդրումներ անելու մասին: Ըստ նրան` մինչ որոշում կայացնելը իրենք պետք է քննարկումներ ունենան շահագրգիռ բոլոր կողմերի` կառավարության, տեղի համայնքների հետ: «Երբ մենք Ամուլսարում ներդրումներ արեցինք 2007 թ., դա որոնողահետախուզական ծրագիր էր վաղ փուլում: Հավատում էինք և մինչ օրս էլ հավատում ենք, որ այդ տեխնիկական ծրագիրն ունի բնապահպանական և սոցիալական արժանիքներ, եթե, իհարկե, թույլտվություններով լիովին ապահովված լինի»,- ասաց նա:

Այս ընկերությունը «Գեոթիմ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100-տոկոսանոց սեփականատերն է: «Լիդիանը» գրանցված է օֆշորում` բրիտանական տիրապետության տակ գտնվող Նորմանդյան կղզիներում: Հիշեցնենք, որ «Գեոթիմ» ընկերությունը դեռևս նախորդ տարվա մարտին տարածած մամլո հաղորդագրությաբ նշել էր, որ ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագիրն իրականացնելու համար ներդնելու է ավելի քան 400 մլն դոլար: Այդ գումարի մոտավորապես 240 մլն-ը ներդրվելու է հանքի շինարարության փուլում:

Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումը բնապահպանները համարում են անթույլատրելի ոչ միայն այն պատճառով, որ Վայոց ձորում են գտնվում Կարմիր գրքում գրանված մի շարք կենդանատեսակներ ու բուսատեսակներ, այլև Ամուլսարի մոտ են գտնվում 2 ջրամբարներ` Կեչուտն ու Սպանդարյանը: Վերջինս երկրորդ խոշոր ջրամբարն է Հայաստանում, այն ունի  257 միլիոն խորանարդ մետր տարողություն: Սպանդարյանի ջրամբարից Արփա-Որոտան թունելով ջուրը հոսում է Կեչուտի ջրամբար, որտեղից էլ` Արփա-Սևան թունելով` Սևանա լիճ:

Մեկնաբանություններ (1)

Hayk
Husov enq, vor harganqov kverabereq mer azgayin shaherin, akanjalur klineq bnapahpannerin ev &isht voroshum k@nduneq. Naxapes shnorhakal enq!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter