HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Աշխարհն ականատես կլինի Կառլսեն-Անանդ ռեւանշին

Խանտի-Մանսիյսկում տեղի ունեցավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 13-րդ տուրը, որը ի հայտ բերեց հաղթողին: Ոչ-ոքի ավարտվեցին Կարյակին-Անանդ, Սվիդլեր-Մամեդյարով պարտիաները: Կրամնիկը սպիտակներով հաղթեց Տոպալովին, իսկ Անդրեյկինը` Արոնյանին: Հայ գրոսմայստերի պարտությունը Անանդի առաջ կանաչ լույս վառեց, եւ վերջինս, անկախ վերջին տուրի արդյունքներից, նվաճեց հաղթողի կոչումը, քանի որ մոտակա մրցակիցներից առաջ անցավ 1,5 միավորով: 

Արոնյանի անհաջող ելույթները երկրորդ շրջափուլում հերթական անգամ ապացուցում են հայ շախմատիստի դեռեւս անկայունությունը, որն ի հայտ է գալիս պատասխանատու այսպիսի մրցաշարերում: Այնինչ նույն Անանդը փայլեց կայունությամբ եւ չկրեց ոչ մի պարտություն. նա արժանիորեն նվաճեց իրեն գահընկեց արած Կառլսենին մարտահրավեր նետելու իրավունքը:

13-րդ տուրից հետո Անանդ ունի 8 միավոր, Արոնյանի վերջին անհաջողությունը նրան, կարելի է ասել, թանկ արժեցավ, քանի որ Կրամնիկը, Անդրեյկինը, Մամեդյարովը եւ Կարյակինը հավասարվեցին Լեւոնին` ունենալով 6,5 միավոր: Ավելին` լրացուցիչ ցուցանիշներով Կրամնիկն ու Անդրեյկինն առաջ անցան Լեւոնից: Անշուշտ, ցավալի է, քանի որ շատերը հենց Արոնյանին ու նաեւ Կրամնիկին էին համարում հաղթողի գլխավոր ֆավորիտ: Ընդ որում` Լեւոնը մրցաշարի էլո-ֆավորիտն էր: 

Վաղը ոչինչ չորոշող վերջին` 14-րդ տուրում կկայանան Արոնյան-Կարյակին, Անանդ-Սվիդլեր, Մամեդյարով-Կրամնիկ, Տոպալով-Անդրեյկին պարտիաները:

Լուսանկարը՝ candidates2014.fide.com

Մեկնաբանություններ (2)

srivara
SPORTS MINISTRY FRIENDS-PLEASE WAKE UP TO THE TRUTH AT LEAST NOW. IN YOUR LIFE TIME HARDLY YOU CAN EXPECT A BETTER PERFORMANCE IN CHESS BY AN INDIAN. YOU HAVE ALREADY DELAYED CONFERING BHARATA RATNA AWARD ON VISHWANATHAN ANAND.
Նուբար Ասլանյան
Այո,Լեւոնը պարտվեց,կասեի բավական ծանր...Եւ ահա թե ինչ եմ ուզում ասել, հարց՝ արդյոք Հայաստանի ԱԱԾ-ից մարդիկ կցվե՞լ էին Լեւոնի թիմին:Ես լուրջ բան եմ խոսում:Նայելով նրա խաղացած մի քանի պարտիաներ,նրանցում թույլ տված կոպիտ սխալներով հանդերձ, ակամայից(թող ինձ ներեն)մտածում եմ սադրանքների մասին:Այսօր «բան մը չարժե»հեռվից ազդել մարդու հոգեբանության, մտածելակերպի վրա:Փաստեր կան՝ դեռ 80 ական թվերին Կարպովի դեմ աշխարհի առաջնության մրցապայքարում Կորչնոյը հայտարարեց դահլիճում նստած սովետական(Կորչնոյն արդեն«սովետական»չէր) էքստրասենսների ներկայության մասին:Կրամնիկ-Տոպալով մրցամարտի ժամանակ բոլորին հայտնի դարձավ Տոպալովի «շուտ շուտ զուգարան գնալը»,կասկած կար,որ նա հեռախոսով քայլեր է ստանում:Այսօրվա կատաղած 21-րդ դարում ամեն բան հնարավոր է:Դա է պատճառը որ հարցրեցի՝ արդյոք Հայաստանի ԱԱԾ-ից մարդիկ կցվել են Լեւոնի թիմին:Այսպիսի պատասխանատու խաղում դեռ Լեւոնը այսպես չէր սայթակել,այն էլ քանի քանի անգամ...ԱՓՍՈՍ:Ամեն դեպքում՝ Լեւոն ջան մենք քեզ հետ ենք,քանզի մեկա անգամ չէ,որ դու մեզ երջանիկ պահեր ես պարգեւել:Հուսանք շուտ կվերագտնես քո,լեւոնական խաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter