HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Երբ արժեզրկվում է «ցեղասպանություն» բառը

Այս օրերին ողջ հայությունը աղոթում է Քեսաբի հայերի համար, իսկ սոցիալական ցանցերը լի են քեսաբահայերի օգտին ստորագրահավաքներով: Կարծես` ամեն ինչ նորմալ է, սակայն արդյո՞ք մեր արձագանքը ադեկվատ է:

Սպանվածներ չկան

Բոլոր հավաստի աղբյուրներն ասում են, որ Քեսաբից Լաթակիա է արտագաղթել շուրջ 600 ընտանիք, սակայն զոհեր և վիրավորներ չկան: Այս տեղեկությունները հաստատում են ոչ միայն տեղական հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները, այլև հյուսիս-արևմտյան Սիրիա մեկնած հայրենի Ազգային ժողովի պատվիրակությունը:

Համացանցում տարածվում են նաև տեսանյութեր, որոնցում պատկերված է, թե ինչպես են Սիրիայում ինչ-որ զինված մարդիկ (ենթադրաբար` իսլամիստ ծայրահեղականներ) գնդակահարում ռազմագերիներին… Սակայն տեսանյութը տարածողները ներկայացնում են դա այնպես, կարծես Ալ-Քաիդայի իսլամիստները գնդակահարում են Քեսաբի հայերին:

Նման ապատեղեկատվության տարածումը կարող է ունենալ տարբեր շարժառիթներ: Սակայն ակնհայտ է, որ Քեսաբի վրա հարձակվել էին ոչ թե Ալ-Քաիդայի զինյալները (որոնք ակտիվ են Սիրիայի այլ շրջաններում), այլ թուրքամետ չափավոր իսլամիստ ընդդիմադիրները: Իսկ տեսանյութում գնդակահարվում են ոչ թե խաղաղ բնակչությունը, այլ ռազմագերիներ, որոնք հայերի հետ կապ չունեն:

Որևէ մեկի գնդակահարությունը ողջունելի չէ, բայց պետք չէ այլոց ողբերգությունը սեփական շահերը սպասարկող ապատեղեկատվության համար օգտագործել:

Ցեղասպանությու՞ն

Քեսաբի դեպքերի շուրջ զարգացող ապատեղեկատվությունը չի սահմանափակվում «դաժանորեն սպանվածների» մասին տեսանյութերով, այլև ցեղասպանության մասին հայտարարությամբ:

Ակնհայտ է, որ երբ այս կամ այն քաղաքը հայտնվում է ռազմական գործողությունների կիզակետում, այդ քաղաքի խաղաղ բնակչությունը հետագայում վերադառնալու հույսով տեղափոխվում է այլ տեղեր… Այլ բառերով ասած` դառնում է փախստական:

Ու թեև 600 ընտանիք փախստական դարձնելու մեջ որևէ լավ բան չկա, միևնույնն է, դա որևէ կերպ չի կարող անվանվել ցեղասպանություն:

Դրա օրինակ է, երբ Աղդամի բնակչությունը հայկական զորքերի մոտենալուն պես, թողնելով տները, փախավ: Սակայն որևէ մեկը չասաց, որ դա ցեղասպանություն է, քանի որ որևէ հայ ձեռք չի բարձրացրել անզեն ադրբեջանցու վրա:

Ի վերջո, ցեղասպանություն է այն, ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ, երբ սպանվեց 1,5 միլիոն հայ: Եվ այժմ, 600 ընտանիքների ժամանակավոր փախստական դառնալը համեմատել 1,5 միլիոն հայերի սպանության և ևս այդքանի դեպորտացիայի հետ, մեղմ ասած, անարդար է և անգամ հղի վատ հետևանքներով:

Այսպիսով, եթե մենք ամբողջ աշխարհին ասում ենք, որ Թուրքիան մեզ ենթարկել է ցեղասպանության 100 տարի առաջ և նույնը կրկնում է հիմա, իսկ դրա հետ միասին աշխարհը տեսնում է, որ հիմա սպանվածներ չկան, ապա ոչ պատմաբանները կմտածեն, որ նույնն էլ եղել է 1915-ին… Պարզապես «հայկական հիստերիա է»:

Այդ իսկ պատճառով որևէ դեպքում պետք չէ Քեսաբում առ այսօր տեղի ունեցածը անվանել ցեղասպանություն, քանի որ այդպես արժեզրկվում է այդ բառը` իր հետևից հիմնազերծելով հայոց Մեծ եղեռնի մասին մեր պնդումները:

Հ.Գ. Անշուշտ, այստեղ հարցի տակ չենք դնում թուրքական իշխանությունների հակահայ ծրագրերի առկայությունը: Բայց թե ու՞մ է ձեռք տալիս Քեսապի դեպքերի շուրջ ապատեղեկատվության տարածումն ու ցեղասպանություն բառի արժեզրկումը, դատեք ինքներդ:

Մեկնաբանություններ (7)

Թլկատինցի
Փաստօրէն շատ մը հայեր անգիտակցաբար կ՛ինան այս մտացածին թակարդին մէջ, մեծ վնասներ հասցնելով մեր ազգովի ջանքերուն միջազգային ճանաչում ձեռք բերել 1915-ի դէպքերը որպէս իսկական «ցեղասբանութիւն»: Սա կարելի է նկատել որպէս մեր անհասունութեան եւ չափազանց զգացումներով առաջնորդուած մեր «համահայկան ռազմավարութեանը»:
Anna Mayilyan
Լիովին համաձայն եմ: Ուրեմն նման հոտվածներ եւ ժողովրդին հանգստացնող այլ ելույթներ պետք է անմիջապես լինեն, այլ ոչ թե ժամանակ անց երբ ժողովորդը արդեն մտահոգ է եւ արձագանքում է միգուցե ոչ ադեկվատ: Հարկավոր են անմիջապես սթափ արձագանքներ:
Վ.Առաքելյան
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը Քեսաբի իրադարձությունները որակել է որպես ցեղասպանության երրորդ փորձ: Այս մասին` http://norkhosq.net/2014/03/%D5%B4%D5%A1%D5%AF-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%BD%D5%AB%D6%80%D5%AB%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B4%D5%B7%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B6%D5%A5%D6%80%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%AB/
Kegham
This is a very good point and highlights how we should not devalue the word genocide by using it to label the atrocities occurring in Kessab. We should be politically correct and still show our disgust with the parties that have caused the attacked on Kessab. Այս շարադրուդունը շատ լաւ քրւաձ է:
Hrach
Հարգելի պարոն Իոաննիսյան լրիվ համաձայն լինելով Ձեր այն տեսակետին,որ հայերի ձեռքով 100-ամյակի շեմին արժեզրկվում է ցեղասպունությունն ինքնին,սակայ խնդիրը ունի նաև հոգեբանական նշանակություն:Ստացվում է,որ Ղարաբաղյան պատերաղմում մեր արդար ու տղամարդկային հաղթանակը փոփոխության չի ենթարկել հայկական հոգեբանությունը:Այսինքն ոչ միայն թուրքը ,իսկ ավելի ճիծտ Թուրքիան չի թոխվել,այլ չենք փոխվել նաև հայերի ճնշող մեծամասնությունը,բացի թերևս նրանցից ովքեր կռվել են թուրքերի դեմ և հաղթել են:Եթե Ղարաբաղյան հաղթանակի և Հայկական պետականություն կերտելու փորձերի բեռը ամբողջ հայ ժողովրդի վրա տարածվեր,ապա հայի առաջին ռեակցիան պիտի հայրենակիցներին պաշպանելու և տեղը դնելուն վերաբերվեր
Berge Jololian
Genocide scholars note that the Armenian genocide is on-going and only ceases when the perpetrators, the Turkish government and its people stop their denial of the genocide of Armenians Denial is not just the simple negation of an act; it is much more the consequent continuation of the very act itself. Genocide should not only physically destroy a community; it should likewise dictate the prerogative of interpretation in regard to history, culture, territory and memory, as the victims Armenians never existed. Genocide does not have to be the actual act of killing. Genocide is a coordinated plan of different actions aiming at the destruction of essential foundations of the life of national groups, with the aim of annihilating the groups themselves. To bring about the disintegration of the political and social institutions, culture, language, national feelings, religion, and the economic existence, and the destruction of the personal security, liberty, health, dignity, and even the lives of the individuals belonging to such groups. Turkey continues to be a lethal threat to Armenia and Armenians; it continues to impose a hostile militarized and economic border blockade; Turkey continues to support Azerbaijan against Artsakh; Turkey continues to hamper Armenian interests in the international arena. When does genocide end? When denial stops. Genocide Acknowledgment with Accountability.
Ara
http://www.bbc.com/news/magazine-26855276

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter