HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Ինչպե՞ս է բաշխվելու ՏՏ ոլորտին հատկացված 80 մլն դրամը

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցման նպատակով 2014 թ., ինչպես և նախորդ տարիներին, պետական բյուջեից հատկացվել է 80 մլն դրամ: ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգում ներառված է այդ գումարների բաշխման մասին նախագիծը:

Գումարները նախատեսվում է ծախսել հետևյալ ուղղություններով.

-         ՏՏ ոլորտի հետազոտության և վերլուծության թարմացում- 5.8 մլն դրամ,     

-         «Դիջիթեք 2014» ցուցահանդեսի և դրա շրջանակում այլ միջոցառումների ֆինանսավորում- 10 մլն դրամ,

-         Գիտության և Տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում - 17.2 մլն դրամ,

-          «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող արտագնա հանդիպումներ հանգստյան տներում (տարեկան մինչև 4 անգամ)- 2 մլն դրամ,

-         «Դիջիթեք բիզնես ֆորում 2014» համաժողով- 3 մլն դրամ,

-         «ԱրմԹեք 2014» համաժողովի կազմակերպում ԱՄՆ-ում- 7 մլն դրամ:

-         Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում- 20 մլն դրամ,

-          «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի բնականոն գործունեության ապահովում- 10 մլն դրամ,

-          «Ինթել», «Սիսկո», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Նոկիա» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման համատեղ ծրագրերի իրականացման ապահովում- 5 մլն դրամ:

 

 

Մեկնաբանություններ (1)

b-nice
Why is the government giving money to large corporations like Microsoft, Intel, Nokia, etc? These companies don't need the money, especially small amounts like this. I am interested in any explanation.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter